Saturday, 08 06 2024
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»

Կարտոֆիլի գինը կիջնի մինչև 300 դրամ, բայց էլ երբեք 100 դրամ չի լինի

Կարտոֆիլն այսօր շուկայում վաճառվում է մեկ կգ 600-650, իսկ սուպերմարկետներում՝ 1450 դրամ։ Ոլորտի մասնագետները պնդում են՝ կարտոֆիլն այլևս 100 դրամ չի լինելու։

Կարտոֆիլի գնի բարձրացման հետ կապված մտահոգություն չի լսել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․ «Բարձր ինֆլյացիա է մոլեգնում, սա թույլ է տալու գյուղացիներին, որ լավ գնով վաճառեն իրենց ապրանքը»,-ասում է Քերոբյանը։

Ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դիզվառելիքը թանկացել է 8 անգամ, դոլարն էլ արժեզրկվել է. «Այսօր դիզվառելիքը 700 դրամ է, անցյալ տարվա 320-350-ի փոխարեն: Պարարտանյութը 2,5-3 անգամ թանկացել է: Թունակիմիկատների տարբեր տեսականին 50-100 տոկոսով թանկացել է: Մեկ հեկտարի համար գյուղացին տալիս էր 20-25 հազար դրամ, հիմա 35-40 հազար է տալիս: Կուլտիվացիայի համար ևս փող է տալիս գյուղացին, բերքահավաքի համար տալիս է: Այս ամենը, բնականաբար, ազդել է ինքնարժեքի վրա»,-ասաց նա:

Բերբերյանը համոզմունք հայտնեց, որ սա արհեստական ստեղծված իրավիճակ է. «Վառելիքը չէր կարող 650-700 դրամ լիներ, մանավանդ, որ դրամը արժևորվել է: Նույնը քիմիկատները, նույնը պարարտանյութը: Եթե մերոնք խելոք լինեին, դեկտեմբերին այդ պարարտանյութը կկուտակեին 6 հազար դրամով, ոչ թե 20 հազար դրամով: Այսինքն տգիտություն ու անգործություն է, գյուղատնտեսության նախարարություն չկա: Վերջին մի քանի շաբաթում ցույց են տալիս ցրտահարություններ, որոնք իրականում չեն էլ եղել: Շատ քիչ տեղերում է ցրտահարություն եղել: Իրականում ծիրանի բերքի կորստի պատճառը սնկային հիվանդություններն են, կամ մեղուն լավ չի աշխատել, փոշոտում չի արել»,-ասաց Բերբերյանը:

Նա հայտարարեց, որ գյուղոլորտում ապահովագրությունը գյուղացու «կյանքը կերել է». «Պետությունը շատ հետաքրքիր քաղաքականություն է տանում, կառավարությունում երկու փոխվարչապետ կա, որոնք մեծ սեր ունեն բանկերի նկատմամբ: Փոխանակ սուբսիդիան գյուղացուն տան, բանկերին են տալիս: Փոխանակ պարարտանյութի սուբսիդիան գյուղացին ստանա և գնա խանութից գնի, ինչ իրեն պետք է, ստանում են մի քանի ներկրողները: Իմիջիայլոց այդ 20 կազմակերպություններից կեսն իր կյանքում պարարտանյութ չի տեսել: Այս տարի գրանցված կազմակերպություններ են: Բա ի՞նչ ես ուզում այդ էկոնոմիկայի նախարարից»:

Հարցին, թե արդյոք գյուղացին չի ցանկանում կարտոֆիլ մշակել՝ հաշվի առնելով, որ գինը բավական բարձրացել է, Բերբերյանը պատասխանեց. «Ցանքատարածությունները մեր օգնությամբ 300-400 հեկտարով ավելացել է նախորդ տարվա համեմատ, բայց դա չի նշանակում, որ պետությունը մեզ այստեղ օգնել է: Մենք այս տարի ունեցանք մեծ քանակով կարտոֆիլի արտահանում Ռուսաստան, գյուղացին մեծ շահույթ ստացավ և առանց վարկերի մարդիկ կարողացան ցանքատարածություններն ընդլայնել: Եթե պետությունը, որ չի օգնում, գոնե չխանգարի, լավ կլինի: Էդ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի տեսնո՞ւմ, որ դրամն ուժեղանում է, բայց դիզվառելիքի գինը չի իջնում: Շատ լավ գիտի, բայց ոչինչ չեն անում, ձեռնտու է իրենց սա»:

Հարցին, թե որն է ելքը կարտոֆիլի գների աճը զսպելու համար, նա արձագանքեց. «Իհարկե, կարելի է քայլեր կատարել և վիճակն ուղղել, բայց արդեն հաջորդ տարվա համար, այս տարի ուշ է արդեն»:

Բերբերյանը կանխատեսեց, որ կարտոֆիլի գինը կիջնի մինչև 300 դրամ, բայց էլ երբեք 100 դրամ չի լինի. «Սա կապված է նրա հետ, որ տարին 2 շաբաթ հետ է ընկել»,-հավելեց նա:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում