Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արցախը դառնում է հայ-ադրբեջանական դելիմիտացիայի մա՞ս, արդյոք ՌԴ արտգործնախարարը վրիպել է

Պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ուշագրավ հայտարարությամբ է հանդս եկել։ Լրագրողները հետաքրքրքվել են Փառուխում առաջացած հայտնի խնդրով, ինչին ի պատասխան Լավրովն ասել է, որ հարցը կլուծվի դելիմիտացիայի արդյունքում․ «Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում՝ որպես առաջնահերթություն։ Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմբռնում ունենք, որ մեկնարկվող սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցը կքննարկվի և անպայման լուծում կստանա»,- մասնավորապես նշել է  Լավրովը։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Փառուխն Արցախի գյուղերից է, արդյոք ՌԴ արտգործնախարարը նկատի է ունեցել, որ Արցախը ևս պետք է դելիմիտացիա անցկացնի Ադբեջանի հետ։ Մինչ այժմ, հիշեցնենք, ռուսական կողմը նման անհրաժեշտության մասին խոսում էր հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված։ Հատկապես արդեն մեկ տարուց ավել Սև լճի հատվածում ադրբեջանական առաջխաղացումը ռուսական փորձագիտական և պաշտոնական շրջանակներն առաջարկում են լուծել սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի միջոցով։

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ  Դավիթ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շատ դժվար է մեկնաբանել Ս․ Լավրովի հայտարարությունը, քանի որ  ըստ մեր զրուցակցի Արցախում չի կարող դելիմիտացիա կամ դեմարկացիա իրականացվել․ «Կամ ընդհանրապես դժվար է պատկերացնել, որ Արցախը կարող է լինել դեմարակցիայի ու դելիմիտացիայի մաս լինել։ Այստեղ կարող   նաև  սխալմունք լինել, իսկ եթե այդպես է, ապա բավականին կոպիտ սխալմունք է»։

Ստեփանյանն ընդգծեց, որ եթե  վրիպում չի եղել և իսկապես Սերգեյ Լավրովը նկատի ուներ այն, ինչ ասել է, ապա Արցախը դառնում է Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի մի մաս․ «Այսինքն՝ այդ տրամաբանությամբ Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում։

Արցախի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը գտնում է, որ Սերգեյ Լավրովի հայտարարությունը Փառուխի հետ կապված շփոթմունք է եղել․ «Այսինքն Լավրովը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը։ Գուցե  շփոթել է Փառուխի գտնվելու վայրը և մտածել է  հայ-ադրբեջանական սահմանին գտնվող ինչ-որ բնակավայր է։Դա  է միակ տրամաբանական պատասխանը, որ  կարող ենք ունենալ այս գործընթացից։ Ո՛չ, Լեռնային Ղարաբաղում որևէ դեմարկացիայի կամ դելիմիտացիայի գործընթաց չի նախատեսվում։ Դրա մասին որևէ խոսակցություն չի եղել և չկա։ Եվ սա կարծում եմ պարզապես ինչ-որ շփոթմունք է․ Սերգեյ Լավրովը չի պատկերացրել, թե կոնկրետ որտեղ է գտնվում այդ բնակավայրը», «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, որ տևական ժամանակ խոսվել է Փառուխի խնդրի ու այնտեղ ռուս խաղաղապահների գործունեության հետ  կապված դժգոհությունների մասին, Տիգրան Գրիգորյանն արձագանքեց․ «Այնպես չէ, որ Լավրովը գիշեր-ցերեկ նստած հայ-ադրբեջանական խնդրին է հետևում՝ հաշվի առնելով   նաև Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։ Հիշում ենք նաև, որ ռուս-ուկրաինական պատերազմից առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն իր զրույցի մեջ չի հասկացել, որ Վորոնեժի շրջանը գտնվում է Ռուսաստանի կազմում, մտածում էր, որ Ուկրաինայի շրջաններից մեկն է ու դրա շուրջ ինչ-որ բաներ էր խոսում։ Այնպես էր այս դեպքում էլ կարծում եմ  սխալմունք է եղել»։

Այլապես կստացվեր, որ ի հայտ է գալիս Արցախի կարգավիճակի հարցը, հարցին ի պատասխան, քաղաքագետն ասաց․ «Այո՛, ինչպես  նշեցի՝ այդ պատասխանը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։Միակ հնարավոր տարբերակն այն է, որ պարզապես սխալվել է»,-եզրափակեց Տիգրան Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում