Wednesday, 17 06 2026
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

ՀՀ վարչապետի տիկինը Դսեղում, Դեբետում և Հաղպատում ծանոթացել է համայնքի ծրագրերին, այցելել է նաև COAF սմարթ կենտրոն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարզային այցի 2-րդ օրը սկսել է Դսեղ համայնքում։ Նա ծաղիկներ է խոնարհել հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանի մոտ։

Վարչապետի տիկինը ծանոթացել է գյուղում գործող Բնության այցելուների կենտրոնի աշխատանքին։ Կենտրոնի նպատակն է Դսեղում խթանել զբոսաշրջությունը, դարձնել համայնքի բնությունն առավել ճանաչելի։ Կենտրոնի հիմնական նպատակներից է նաև ներգրավել տեղի բնակչությանը՝ զբոսաշրջության զարգացման գործընթացում։

Դսեղի միջնակարգ դպրոցում Աննա Հակոբյանին ներկայացրել են հատապտուղների ինտենսիվ այգին, գորգագործության ու կավագործության խմբերի պարապմունքները:

Դսեղից հետո հաջորդ կանգառը Դեբետ գյուղն էր, որի համայնքապետարանի շենքը նորոգվել է COAF-ի միջոցներով։ Աննա Հակոբյանին ներկայացրել են նաև գյուղի զարգացման ծրագրերն ու զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու հնարավորությունները։ Դեբետում խելացի կանգառ կա, կառուցվում է նոր դպրոց ու մանկապարտեզ։ Մինչև դպրոցի շինարարության ավարտը համայնքի երեխաների դասերը կազմակերպվում են COAF սմարթ կենտրոնում։

COAF-ի տեսլականն է զարգացնել գյուղական համայնքները նորարարության միջոցով և արագացնել գյուղերի տրանսֆորմացիան՝ դառնալով ներգաղթի վայրեր։ Այս գյուղերը կառաջարկեն կյանքի բարձր որակ՝ անընդհատ արդարացնելով և գերակատարելով բնակիչների բոլոր սպասելիքները, ովքեր էլ իրենց հերթին նպաստում են համայնքի զարգացմանը։ COAF-ը նպատակ ունի կառուցելու գյուղի սմարթ մոդել, որը կընդլայնի և կտարածվի։ Աննա Հակոբյանն այցելել է նաև COAF-ի սմարթ կենտրոն, որտեղ շրջայցի ժամանակ ներկայացրել են կենտրոնի գործող և ապագա ծրագրերը։

Լոռու մարզ այցը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ավարտել է Հաղպատի վանական համալիր այցելությամբ, որը համաշխարհային ժառանգության մաս է կազմում և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

Նրան դիմավորել են Ալավերդու և Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Վարչապետի տիկինը շրջել է վանական համալիրում և ծանոթացել դրա կառուցման պատմությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում