Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Այսօրվա խուլիգանական արարքը «պատգամավորական անձեռնմխելիության» անվան տակ ավելի խորն արմատներ ունի

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր բոլորիս շոկի ենթարկած խուլիգանական արարքը «պատգամավորական անձեռնմխելիության» անվան տակ ավելի խորն արմատներ ունի, քան պատկերացնում ենք։

Քաղաքական որևէ կենսագրություն չունեցող, որևէ մասնագիտական դաշտում անհայտ, անգամ՝ ոչ միջակ, քաղաքական կյանքի համար անպատրաստ այդ երիտասարդ կանայք իրենք էլ զոհ են մի բանի, որը կոչվում է Հայաստանի անցյալի/նախկինի «իրավա»գիտակցություն․․․․

Պատահական չէ, որ նրանք նախարարության շենքի միջանցքներում վազվզելիս ու ոստիկանների հետ բռնոցի բեմադրելիս շեշտում են՝ »պատգամավորին ձեռքով չկպնեք, անձեռնմխելի է»․․․ Որովհետև նրանց այդտեղ ուղարկողները ավերել են «անձեռնմխելիության» ինստիտուտը․․․

Այդ ինստիտուտը, իհարկե, Հայաստանում երբեք բարվոք վիճակում չի եղել։ Բայց իրավական առումով այն փլուզվեց, երբ թույլ տրվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի, Ալեքսանդր Ազարյանի, Հրայր Թովմասյանի, փաստաբաններ Ռուբեն Սահակյանի, Հայկ Ալումյանի, Արամ Վարդեվանյանի, Օրբելյանի ու այլոց ձեռամբ ու հավաքական ջանքերով “նախագահական անձեռնամխելիություն”-ը մեկնաբանել որպես կարգավիճակից բխող ամենաթողություն, որի համար պատասխանատվություն չի սահմանվում՝ եթե անգամ տապալել ես երկրի սահմանադրական կարգը․․․ Սուբյեկտը «գործառույթային անձեռնամխելի» է՝ այդպես որոշեց հայոց դատական/սահմանադրական ատյանը․․․

Այլ տարածքներ ներխուժելու ու հաստատությունների բնականոն աշխատանքը խափանելու, խոչընդոտելու «անձեռնամխելիություն» ամրագրեց, օրինակ, նույն Ռուբեն Սահակյանի խորթ դուստր Զարուհի Նախշքարյանը, երբ “օրինականացրեց” առանց պայմանավորվածության, առանց հրավերի մեր Ինստիտուտի տարածք՝ ՄԱՀՀԻ գրասենյակ հենց նույն ընդդիմադիր շրջանակներին ներկայացնող անձի ներխուժումը, համարելով, որ որպես լրագրող նա էլ, պատկերավոր ասած՝ «մասնագիտական ու գործառութային անձեռնմխելիություն ունի» և իրավունք ունի ցանկացած պահի տեղեկություններ ստանալ ու տարածել”, հետևաբար, ուր ուզի, երբ ուզի՝ մուտք կգործի, իսկ եթե նրան մեղադրես քո տարածք «ներխուժելու» մեջ, ապա դա վիրավորանք է, քանզի հետայսու բառարանի այդ բառը վիրավորանք է, քանզի այն նույնն է, ինչ թուրքերն են ներխուժում Հայաստանի տարածք․ վերջինը Զարուհի Նախշքարյանի պաշտպանությունը ստանձնած Ռուբեն Մելիքյանի/Սիրանույշ Սարգսյանի հավելումն էր ԲԴԽ-ում՝ որպես արադարացում այն բանի, թե ինչու է Զարուհի Նախշքարյանը այդ անմեղ «ներխուժել» բառը վիրավորանք ճանաչել․․․ Եվ ահա, այդ դեպքով էլ «ընդլայնվեց» լրագրողական անձեռնմխելիությունը, որ այսուհետ ընդդիմասդիրները ուր ուզեն անպատիժ կմտնեն․․․

Եվ այսպես կարելի է բազում բազում օրինակներ բերել, քանզի 20 տարի երկիրը կառավարվել է այդ «իրավական» գիտակցությամբ ու «գործառութային անձեռնխելիության» շրջանակներում․ պետք է եղել՝ զուգարանում մարդ է սպանվել, պետք է եղել՝ փողոցում 10 մարդ է գնդակահարվել, պետք է եղել՝ ում տարածք ասես մտել, վերցվել է․․․ Որովհետև՝ “անձեռնմխելի” են եղել ու “էլիտնի” իրավագետները միշտ դա հիմնավորել են․․․

Հիմա էլ հավանաբար «էլիտնիները» ասել են՝ «էրեխեք, ներխուժեք նախարարության շենք, չթողեք ձեզ կպչեն, որովհետև դուք անձեռնմխելի եք որպես պատգամավոր»…. Բայց չեն ասել, իհարկե, որ խոսքը վերաբերում է պատգամավորի հնչեցրած կարծիքի կամ կարգավիճակից բխող օրինական գործառույթների համար չհետապնդվելուն․․․ Իսկ դրա տակ չի մտնում անվտանգության ուժերի պատնեշը ապօրինի ճեղքելը, իշխանության ներկայացուցիչի օրինական պահանջներին չենթարկվելը, պաշտոնատար անձի աշխատասենյակ ներխուժելը, նրա աշխատանքը խաթարելը, կյանքի, առողջության համար վտանգ ստեղծելը, խուլիգանություն անելը․․ Չեն ասել, որ դրանց համար հոդվածներ են նախատեսված, ավելին՝ հենց հանցագործության կամ պատժելի արարքի կատարման պահին իրավապահ մարմինն իրավունք ունի առանց դատախազի միջնորդության բերման ենթարկել, նյութեր նախապատրաստել, մինչև դատախազը սահմանված ժամկետում միջնորդությամբ կմտնի ԱԺ՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ու հետապնդումը շարունակելու համար․․․․

Ու նկարագրվածն ամենևին քաղաքական աշխուժակային արարքի մասին չէ, որ քեզ քաղհետապնդվող ներկայացնես․․․ Խոսքը շատ հստակ քրեական օրենսգրքով նախատեված արարքների մասին է․․․․

Ահա թե ինչու նրանք էլ խոշոր հաշվով զոհ են․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում