Մետրոպոլիտ Իլարիոնի անսպասելի հրաժարականը պատրիարք Կիրիլի կողմից անվստահության նշան է՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով առաջացող եկեղեցական պառակտման ֆոնին։
Ռուս ուղղափառ եկեղեցին (ՌՈՒԵ) պաշտոնանկ է արել արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար մետրոպոլիտ Իլարիոն Վոլոկոլամսկուն։ Այս որոշումը երեքշաբթի՝ հունիսի 7-ին, ընդունել է Մոսկվայի Սուրբ Սինոդը։
Հաղորդվում է, որ Իլարիոնը տեղափոխվել է Հունգարիա՝ զբաղեցնելու հունգարական թեմի ադմինիստրատորի պաշտոնը: Մինչ այդ նա 13 տարի ղեկավարել է արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժինը, այսինքն, Կիրիլի՝ պատրիարք ընտրվելու պահից։ Ռուս կրոնագետները Իլարիոնին համարում էին պատրիարքի հավանական իրավահաջորդներից մեկը։
Փորձագետների կարծիքով՝ ՌՈՒԵ-ի որոշման պատճառը կարող էր լինել Իլարիոնի զուսպ դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Չնայած նա երբեք չի օտարվել Պուտինի սանձազերծած պատերազմից, բայց և չի ընդունել պատրիարքի արմատական ռազմական հռետորաբանությունը: Կիրիլի աչքում դա կարող էր լինել թուլության կամ անհավատարմության նշան։