Monday, 06 05 2024
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին

Խորապես սխալվում են, եթե մտածում են փակ դռների հետևում պետք է Արցախի հարցը որոշեն ու հանրությանը մատուցեն որպես կայացած փաստ․ Տարասով

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծմանն ուղղված Եվրամիության ակտիվ միջնորդական ջանքերի ֆոնին,  Մոսկվայում՝ տևական դադարից հետո, վերստին կայացել է հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ։

Հանդիպման արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Ըստ Հայաստանի կառավարության, կողմերը հստակեցրել են մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Թե որոնք են այդ մոտեցումները, չի նշվում։

Մյուս բոլոր հատվածներում հրապարակված հաղորդագրությունները նույն են, ուր նաև նշված է, թե հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ իրավիճակը շարունակում է մնալ անորոշ․ «Փոխվարչապետերի մասնակցությամբ հանձնաժողովը  մեկ սկսում է աշխատել, մեկ դադար է վերցնում։ Հետո առաջանում են բրյուսելյան, երևանյան, Բաքվի փակ պայմանավորվածություններ։ Հիմա օրինակ Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից հետո կարծես թե հայտարարվել է դեմարկացիայի ու դելիմիտացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիներն ապաշրջափակելու հանձնաժողով ստեղծելու մասին։ Տեսեք, թե փոխվարչապետերի քանի նիստ է անցկացվել, բայց ցավոք սրտի նրանց աշխատանքի մասին ոչինչ չի բարձրաձայնվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրուցում ասաց նա։

Շարունակելով Տարասովը նշեց․ «Չգիտես ինչու կողմերը համարում են, որ հայ-ադրբեջանական ու ղարաբաղյան հակամարտության ճակատագիրը կարելի է լուռ որոշել, հետո հանրությանը այդ որոշումը ներկայացնել որպես կայացած փաստ։ Բայց իրենք այդ հարցում խորապես սխալվում են, իրենց միայն հեռվացնում են հանրությունից։ Չեն կարող կուլիսների, փակ դռների  հետևում որոշումներ կայացնել։ Դա հնացած մեթոդաբանություն է։ Ցավոք սրտի այդ մեթոդաբանությունը օգտագործում է և՛ Ռուսաստանը, և՛ արևմուտքը և՛ Երևանն ու Բաքուն։Բայց ժամանակ է դուրս գալ դեպի հրապարակային դիվանագիտություն, որովհետև  վերջիվերջո հենց այդ փակ դիվանագիտությունը սադրեց ղարաբաղյան  պատերազմը։ 44 օրյա պատերազմը հնացած, փակ դիվանագիտության արդյունք էր։ Պետք է դա  ընդունել ու առհասարակ իրերն իրենց անուններով կոչել»։

Քաղաքագետն ընդգծում է, որ նշված տեխնոլոգիաներին կողմերը դիմում են, երբ չեն վստահում կողմերից մեկին․ «Հիմա օրինակ չեն վստահում, որ Մոսկվան կարող է ինչ-որ միջնորդական դերակատարություն ունենալ։ Ավելի շատ տպավորություն է, որ Երևանը չունի նման վստահություն։ Մյուս կողմից չկա վստահություն նաև արևմուտքի նկատմամբ, որովհետև պատերազմի ժամանակ արևմուտքը պասիվ դիտորդի դերում էր։Այսինքն հարյուր տոկոսանոց վստահություն ո՛չ Ռուսաստանի ո՛չ էլ արևմուտքի նկատմամբ չկա։ Դա հայկական դիվանագիտության ճգնաժամ է, որը չկարողացավ քայլերը ճշգրիտ հաշվարկել։ Սա ի տարբերություն Բաքվի, որը բավականին  հաջողված կոմբինացիա խաղարկեց Մոսկվայի, Անկարայի ու արևմուտքի հետ։Այս բոլոր հարցերում Բաքուն ավելի հստակ դիրքերից է հանդես գալիս, Երևանն ավելի հեղհեղուկ՝ ինչպես միշտ։Դիվանագիտության, վերլուծության, ադեկվատ գնահատականների բացակայություն։ Հայաստանում ռեալ որոշումներ չեն ընդունվում։ Նրանք հեղափոխականներ են, իսկ Հայաստանին պետք են պրոֆեսիոնալներ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում