Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս երկրի վարչապետի պաշտոնից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Բացի այդ, Կանը հրաժարական է տվել նաև իշխող Դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից:
Այս հրաժարականը նախորդել է շաբաթ օրը նախատեսված կուսակցական փոխատեղումներին, որի արդյունքում պետք է ընտրվեր կուսակցության նոր ղեկավար: Ընտրությունները նախատեսված են օգոստոսի 29-ին: Այդ օրը դեմոկրատները կընտրեն նոր նախագահ, իսկ հաջորդ օրը իշխող կուսակցության նոր ղեկավարը կդառնա վարչապետ:
Փորձագետները նշում են, որ Կանի հրաժարականը պայմանավորված է տնտեսական վատ իրավիճակով, երկրաշարժի հետևանքների ոչ պատշաճ վերացմամբ, ինչպես նաև կառավարության նկատմամբ բնակչության վստահության վերացմամբ:








































