Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Երկու հանձնաժողով՝ մեկ նպատակի համար․ միացում հանուն բաժանման

Չնայած նմանօրինակ ներքաղաքական զարգացումներին Մոսկվայի ու Բրյուսելի միջնորդություններով, առանձին-առանձին ստեղծված հանձնաժողովները շարունակում էին աշխատել, իսկ թշնամին սահմանին՝ կրակել, սադրել և մեղադրել հայկական կողմին։ Բայց գանք ըստ հերթականության։ Նախօրեին Մոսկվայում կայացավ տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր դեռևս նախորդ տարի հունվարին՝ Մոսկվայում: Իսկ երկրորդ հանդիպումը՝ 2021-ի դեկտեմբերին էր։

Սակայն ինչպես հարության շրջանում, նաև անգամ պետական համակարգում շփոթ է առաջացել։ Հանձնաժողովների թիվը գնալով աճում է, իսկ դրանց գործառույթները՝ լղոզվում։ Մոսկվայում կայացած եռակողմ հանձնաժողովը որևէ աղերս չունի վերջերս Երասխում հանդիպում ունեցած երկկողմ հանձնաժողովի հետ։ Մոսկովյան այս հանձնաժողովը Մոսկվայի հովանու ներքո ձևավորված տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով զբաղվող հանձնաժողով է, որը ևս գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Վերջինս համակարգում է նաև հայկական կողմի աշխատանքները Բրյուսելի հովանու ներքո ձևավորված «Սահմանազատման և անվտանգության» հարցերով հանձնաժողովը։

Այսպես, հայ-ադրբեջանական գործընթացներն այժմ ընթանում են երկու զուգահեռ հարթություններում, Մոսկովյան և Բրյուսելյան։ Մինչդեռ տպավորություն կար, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը միջնորդում են միևնույն գործընթացը՝ պարզապես տարբեր ձևաչափ հանդիպումներում։ Եվրոպան ջատագովն է երկկողմ երկխոսության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, թեպետ հանդիպումներին մասնակցում է նաև Շառլ Միշելը, իսկ Մոսկվան՝ եռակողմ, հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափին, որտեղ բուն Մոսկվայի մասնակցությունն ամենաուղիղն է, եթե ոչ կենտրոնականը։

Որոշ մասնագետներ ԵՄ միջնորդության մեկնարկին զգուշացնում էին, որ այս գործընթացը չի կարող ընթանալ երկու աշխարհաքաղաքական բևեռների հավասար կուռացիայով, և վաղ, թե ուշ այդ միջնորդությունները հակադրության մեջ են հայտնվելու։ Մյուս կողմից՝ ստեղծված հանձնաժողովների նպատակները, կարծես, տարբեր են։ ԵՄ-ն իր վրա է վերցրել սահմանազատման գործընթացը՝ խոստանալով աջակցել կողմերին իր փորձով, մեթոդներով, գուցե նաև՝ ներկայությամբ, իսկ մյուս հանձնաժողովը պատասխանատու է ճանապարհները բացելու համար։ Առաջին հայացքից՝ մեկը մյուսին վնաս չի, բայց ԵՄ-ն չի կարող ամբողջական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի դերմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացին, քանի որ չունի բավարար նյութական բազա, այն է՝ իրավական հիմք ունեցող քարտեզներ, որոնք գտնվում են ՌԴ գլխավոր շտաբի պահարաններից մեկում։ Ասել է, թե Բրյուսելի օգնություն այս հարցում զուտ բարոյական է, համենայնդեպս, գոնե թե հիմա։ Մինչդեռ Մոսկվան ապահովագրված է Եվրոպայի՝ հայ-ադրբեջանական գործերին ավելի խորը խառնվելուց, քանի որ Շառլ Միշելի ձեռքերը կարճ են։ Հետևապես, գործընթացն ընթանում է հենց Մոսկովյան հունով, իսկ Բրյուսելյանը կոչված է հարթել կողմերի միջև սուր կողմերը՝ գործադրելով փափուկ ուժ, և, ինչ խոսք, հետապնդելով իր նեղ շահերը։ Եվրամիությանը հիմա այս տարածաշրջանում պատերազմ անհրաժեշտ չէ։ Նույնը պետք չէ նաև Պուտինին, քանի որ երկու կողմերն էլ այժմ կենտրոնացած են ուկրաինական ճակատում, իսկ հարավային Կովկասի թեժ կետը դեռ չի սառչել։ Կրակի վրա պարբերաբար յուղ է լցնում ադրբեջանական կողմը, որը շտապում է ամենաբարենպաստ պայմաններում ստանալ առավելագույնը ու Հայաստանից պոկել ինչ հնարավոր է։ Դա են վկայում սահմանային սադրանքները, որոնք հրահրում է Բաքուն։ Վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն մի քանի անգամ ադրբեջանական ՊՆ-ն ապատեղեկատվություն տարածեց՝ պնդելով, թե հայկական ուժերը պարբերական կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ հայկական կողմին մեղադրելով լարում առաջացնելու մեջ։

Սակայն Բաքվի նման վարքը առնվազն անհանգստացնող է, եթե ոչ տագնապալի, քանի որ Ալիևը՝ Արցախյան վերջին պատերազմը սկսելուց առաջ, հենց նույնաբովանդակ աշխատաոճ էր որդեգրել։ Բաքուն նախապատրաստեց տեղեկատվական դաշտը, կրկին մեղադրեց հայկական կողմին հարձակողական գործողությունների մեջ, ապա սեփական հարձակումը բնորոշեց որպես հակագրոհ՝ քողարկելով այն ինքնապաշտպանական շղարշի տակ։ Այս դեպքում ևս Բաքուն տաք է պահում հետագա հարձակումները արդարացնելու պատճառաբանությունները։ Զուգահեռ, Բաքուն նման էսկալացիաների է գնում, ապատեղեկատվություն տարածում՝ ճնշելու հայկական կողմին բանակցային բոլոր հանդիպումների ժամանակ։ Սա նորություն չէ։

Իսկ այդ բանակցությունները, վերջապես, ընթանում են հենց Բրյուսելյան ու Մոսկովյան հովանոցների տակ։ Սակայն, ինչն ավելի ուշագրավ է, Բաքուն սահմանային կրակոցների մասին ապատեղեկատվություն է տարածում մեծամասամբ հենց Մոսկվայի հովանու տակ անցնող հանդիպումներից առաջ ու ընթացքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում