ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ շուտով կայցելի Սաուդյան Արաբիա, սակայն ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այս պահին ես կոնկրետ պլաններ չունեմ: Հնարավորություն կա, որ ես կգնամ տարածաշրջան և կհանդիպեմ ինչպես իսրայելցիների, այնպես էլ որոշ արաբական երկրների ներկայացուցիչների հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան: Բայց այս պահին ուղղակի պլաններ չունեմ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։