Friday, 12 06 2026
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին

Դասական մատենագրությունը մեր արմատն է, սա այն է, ինչի վրա կանգնած ենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է www.digilib.am Հայ մատենագրության թվանշային գրադարանի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանը։

-Պարո՛ն Կարապետյան, մատենագրության թվանշային գրադարանի նոր կայքէջի բացումից հետո արդյո՞ք Ձեր սպասելիքները արդարացան։ Ծառայո՞ւմ է կայքն իր նպատակին։

– Նոր կայքէջը, որ արդեն ունի հետադարձ կապ, այսօրվա սոցցանցերի նման է։ Այն անունով է գրադարան, իսկ իրականում ավելի լայն բնույթի գործիք է ստացվել։ Թվանշային գրադարանը հիմնականում գործիք է նաև գիտական և այլ աշխատանքներ կատարելու համար, այն թույլ է տալիս ուսումնասիրություններ, հետազոտություններ կատարել։ Գրադարանը բաժանված է երկու խոշոր հատվածների՝ հայ դասական մատենագրություն և արևմտահայ ու սփյուռքյան գրականություն։ Այս ընտրությունը պատահական չէ, դասական մատենագրությունը մեր արմատն է, սա այն է, ինչի վրա կանգնած ենք, ինչ վերաբերում է արևմտահայ ու սփյուռքյան գրականությանը, վերջիններս արդեն դիտվում են որպես վտանգված լեզվի ժառանգություն, և մեր առաջնահերթությունների մեջ մտնում էր իրենց մաքսիմալ չափով մատչելի դարձնելը։ Նոր կայքէջում ավելացվել է նաև «Հայագիտություն» խոշոր բաժինը։
Ինչ վերաբերում է սպասելիքների արդարանալուն, նշեմ, որ մենք չենք զիջելու, չենք սպասելու, որ եթե չեն արդարանում սպասելիքները, ուրեմն՝ թողնենք։ Մենք պետք է անընդհատ աշխատենք, անկասկած կարևոր է 4-րդ իշխանության դերը։ Ասում ենք, որ այսօր չեն կարդում, ո՛չ, կարդում են, նայած գիտելիքը որտեղից և ինչպես են վերցնում։ 21-րդ դարում վերցնում են այլ ձևերով։ Ի վերջո, մենք չենք կարող սա դադարեցնել, սա հավերժ է, սա պիտի շարունակվի։ Մեծ սպասելիքներ չենք ունեցել, բայց անկասկած ինքը նոր տիպի զարգացումներ է ունենալու։

-Ի՞նչ ծավալներ ունի այսօր գրադարանը, և առաջիկայում ինչ-որ բաներ նախատեսո՞ւմ եք անել՝ ավելի մեծ շերտեր ընդգրկելու համար։

-Մենք ունենք հիմա 646 հեղինակ և գործող մոտ 2500 հատոր նյութ։ Իսկ նոր հավելումների մասին անընդհատ տեղեկացնում ենք լրատու թերթերի միջոցով, գրադարանում գրանցվածների նամակատուփերին, մամուլին, հայագիտական հաստատություններին ենք ուղարկում։

Մենք մեր էջը ունենք նաև Facebook-ում։ Ի դեպ, սոցցանցերը այսօր հասարակական կյանքում ավելի ակտիվ են, քան հայկական քաղաքական կուսակցությունները կամ գիտահետազոտական ինստիտուտները։ Հասարակության մի խոշոր հատվածը խնդիրներն ավելի ակտիվ է քննարկում, քան կուսակցությունները, քան գիտական հատվածը։
Եվ մենք պետք է նաև այնտեղ ապահովեինք մեր ներկայությունը։ Facebook-ի մեր էջում տեղադրված նյութերի դիտարկումների քանակը ամսական հասնում է 326.000-ի, որը շաբաթական 75000 դիտարկում է նշանակում։ Սա, կարծում եմ, բավական տպավորիչ թիվ է։ Facebook-ը, կարծեք, մեր երկրորդ կայքն է, մեր կայքի բաղկացուցիչ մասը, այստեղ նույն մեր էջի նյութերն են տեղադրվում և ավելի մեծ տարածում գտնում։
Ինչ վերաբերում է բաժիններին, ապա բաժիններ միշտ կավելանան, թեմատիկ բաժինների ավելացումը կախված է ոլորտից։ Պիտակումների համակարգը հայագիտությունը մինչ այժմ չի արել, գրադարանում դա դեռևս թերի է, իսկ առանց դրա լիակատար բանալի քարտարաններ հնարավոր չէ ունենալ։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում այդ համապատասխան վանդակները կավելացվեն։ Գիտական մոտեցում է պետք, որ դրանք դասակարգվեն ճիշտ և միաժամանակ հեշտացնեն որոնումները։

-Նոր գործերի համալրումները գրադարանում ի՞նչ հաճախականությամբ են կատարվում։

-Հաճախականությունը կախված է ռեսուրսներից, նայած, թե որքանով են ռեսուրսները թույլ տալիս։ Ունենք նոր ծրագրեր, որոնք կիրականացվեն առաջիկայում։

-Որքա՞ն է կայքի մշտական այցելուների թիվը, արտերկրի՞ց են ավելի շատ այցելում, թե՞ Հայաստանից։

-Կայքում ամեն օր տեսնում ենք այցելուների թիվը, էլեկտրոնային գործիքներով աշխատելու առումով ավելի ակտիվ են դրսի հայագետները։ Օրական մենք ունենք եռանիշ թվի պատկեր՝ կախված օրվա տարբեր ժամերից։ Միջին հաշվով օրական 200 այցելու ենք ունենում։ Մեր կայքի ամենաակտիվ օգտվողներից մեկը՝ Տորինոյից իտալացի վարդապետ է, ով Եղիշեի ճառերի իտալերեն հրատարակիչն է։ Ովքեր ակտիվ են էլեկտրոնային դաշտում, նրանց համար թվանշային գրադարանները հրաշալի գործիքներ են։

Ինչ խոսք, մենք էլ բացեր ունենք, երիտասարդության հետ անընդհատ պետք է աշխատել, սովորեցնել, թե ինչպես օգտվել ազգային ժառանգությունից։

-Հետխորհրդային տարածքում թվային գրադարանի նախատիպ կա՞ր՝ նախքան Ձեզ։

-Ամբողջ հետխորհրդային տարածքում չի եղել, մենք չունեինք նախատիպ։ Կարևորը առաջինը լինելը չէր, այլ ազգի համար թվանշային և ինովացիոն դարաշրջանում արդիական էլ.բովանդակություն և էլ.գործիքներ ունենալը, շուտ կամ ուշ պատրաստելն այս դեպքում էական նշանակություն չի ստանում, եթե չենք կիրառում։

Թվային գրադարաններ կային Ամերիկայում, ամերիկյան մի քանի համալսարաններ 90-ականների վերջերին արդեն ունեին, բայց մենք որդեգրեցինք լրիվ տարբեր մոդելներ, և մինչ այսօր մեր մոդելը տարբեր է, Google-ինը նույնիսկ այսպես չի։

-Պարո՛ն Կարապետյան, ակադեմիական շրջանակները՝ գրողները, գիտնականները, որքանո՞վ են օգտվում գրադարանից։

-Օգտվողների զգալի մասը միջին տարիքի երիտասարդությունն է, ակադեմիական երիտասարդությունը։ Մասնագիտությունների գծով ամենաակտիվը արևելագետները, ֆիզիկոսներն ու ծրագրավորողներն են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում