Thursday, 16 05 2024
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»

Միջնաժամկետում պետք է ունենանք ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի նվազող ցուցանիշներ. նախարար

Հայաստանում 2020-ին և 2021-ին պետբյուջեի դեֆիցիտը միջին պատմական դեֆիցիտից մի քիչ ավելի բարձր է եղել, ՀՀ կառավարության նպատակն է երկարաժամկետում վերադառնալ ավելի ցածր ցուցանիշին, միջնաժամկետում վերադառնալ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի նվազող ցուցանիշների:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

Նախարարը նախ խոսեց աշխարհի տնտեսական ցուցանիշների մասին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2021-ին գրանցվել է ՀՆԱ-ի 5,7 տոկոս իրական աճ: «Այն կրել է տարբեր ազդեցություն տնտեսության տարբեր ոլորտներից: Ծառայությունները համեմատաբար ավելի մեծ ազդեցություն են ունեցել: Արդյունաբերության աճը՝ 4,2 տոկոս, նույնպես եղել է նկատելի, ծառայություններն աճել են 7.8 տոկոսով, շինարարությունը՝ 2,6 տոկոսով: Եվ միակ ոլորտը, որտեղ ունեցել ենք նվազում, գյուղատնտեսության ոլորտն է, նվազումը կազմել է 1,4 տոկոս»,-ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց ամբողջ տարվա ընթացքում գնաճային բարձր ֆոնի մասին: Միջին գնաճը 2021-ին կազմել է 7,2 տոկոս: Ընդ որում, այս գործոնը նկատվում է նաև ընթացիկ տարում: «Բարձր գնաճն ամբողջ աշխարհում նկատված երևույթ է եղել թե նախորդ տարվա, թե այս տարվա ընթացքում: Դա առավելապես պայմանավորված էր այն գործոնով, որ կորոնավիրուսի համավարակը բազմաթիվ արժեշղթաներ դուրս էր բերել իրենց բնականոն ընթացքից, մատակարարումները ժամանակին չեն կատարվել, ռեսուրսները սահմանափակ են եղել, և այդ պայմաններում առաջին հերթին բնականաբար ազդեցություն են կրել հատկապես պարենի գները»,- ասաց նախարարը:

Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը 2021-ի ընթացքում կազմել է 11,2 տոկոս: Դա իր ազդեցությունն է ունեցել ընդհանուր գնաճային ֆոնի վրա: 7,2 տոկոս գնաճի 4,2 տոկոսը պայմանավորված է եղել պարենի գների աճով: Արտահանումը 2021-ին աճել է ավելի բարձր, քան ներմուծումը՝ կազմելով 29,7 տոկոս:

Պետբյուջեի հարկային եկամուտներին անդրադառնալով՝ Խաչատրյանը նշեց. «Շնորհիվ ավելի բարձր հարկային եկամուտների՝ մենք կարողացել ենք ավելի շատ ծախսել՝ պահպանելով պակասուրդի այն սահմանաչափը, որ սահմանված էր օրենքով և ԱԺ-ի կողմից: Առաջին անգամ հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ ունեցել ենք 22,7 տոկոս ցուցանիշ: Դա թույլ է տվել, որ ՀՆԱ-ի նկատմամբ 25,6 տոկոսի չափով ընթացիկ ծախսեր կատարենք և 3,1 տոկոսով՝ կապիտալ ծախսեր»:

Նախարարի խոսքով՝ 2021-ին պետական բյուջեի պակասուրդը կամ դեֆիցիտը ունեցել է որոշակի բարելավում: «Եթե 2020-ին կորոնավիրուսի և պատերազմական գործողությունների հանգամանքներով պայմանավորված՝ մենք ստիպված ենք եղել ծախսել ավելի շատ փոխառու միջոցների հաշվին, և պետբյուջեի պակասուրդը հասել էր ՀՆԱ-ի նկատմամբ 5,4 տոկոսի, ապա 2021-ին արդեն ունեցել ենք մեր ծախսային նվազեցումների տանող, զսպող քաղաքականություն»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դրա արդյունքում արձանագրվել է ՀՆԱ-ի նկատմամբ 4,6 տոկոս դեֆիցիտ, ինչը թույլ է տվել, որ կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 2020-ին արձանագրված 63,5 տոկոսից նվազի և 2021-ին կազմի 60,3 տոկոս:

«Մենք 2020-ին և 2021-ին ունեցել ենք միջին պատմական դեֆիցիտից մի քիչ ավելի բարձր ցուցանիշ: Եվ մեր նպատակն է երկարաժամկետում վերադառնալ դեպի ներքև: Դա նաև մեր պարտքի քաղաքականության հիմքում է ընկած: Մակրոտնտեսական կայունություն երաշխավորելու համար պետք է միջնաժամկետում ունենանք պարտքի նվազող ցուցանիշներ՝ ՀՆԱ-ի նկատմամբ»,- ասաց Խաչատրյանը:

Նա խոսեց նաև համավարակի հետևանքները մեղմելու համար ուղղված զգալի միջոցների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում