Thursday, 06 06 2024
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին

Ու՞մ համար է ընդդիմությունը սադրում ուժային գործողություն

Պետական հաստատություններ այցելելու և Արցախի հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշման առնչությամբ «հստակ պատասխան» ստանալու խորհրդարանական ընդդիմության արտախորհրդարանական հերթական նախաձեռնությունը ունի թերևս մարտավարական երկու նպատակ: Նախ, ըստ էության ավելի քան մեկ ամիս շարունակ չփոխվող դինամիկայի պայմաններում հնարավոր չէ անվերջ շարունակել փողոցների արգելափակման անարդյունավետ փորձը, հետևաբար կա «անհնազանդության» շարժումն այլ փաթեթավորումով շարունակելու խնդիր, համակիրների «տոնուսը» պահելու համար, քանի դեռ չի գտնվել դադարի վերաբերյալ հիմնավոր բացատրություն-պատճառաբանություն: Իսկ այդ առումով, խորհրդարանական ընդդիմությունը հայտնվել է իրապես անելանելի վիճակում, ինչից էլ սկսել են դրսևորվել ներքին տարակարծություններն ու տարաձայնությունները:

Մյուս նկատառումն այն է, որ չկարողանալով մեկամսյա շարժման ընթացքում ազդեցություն գործել լայն հանրային շերտերի վրա և ներգրավել նրանց, թեկուզ պասիվ աջակցության իմաստով՝ և ավելին, ըստ էության պատճառված անհարմարությունների առաջացնելով դժգոհություն, խորհրդարանական ընդդիմությունն այժմ թերևս փորձում է աշխատել պետական հաստատություններում ծառայողների վրա ներգործելու ուղղությամբ, այդ կերպ առաջ ձգտելով ազդել պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության վրա, առաջ բերել խզումներ, հետագայում թերևս դիտարկելով այդ հանգամանքի քաղաքական կապիտալիզացիայի որևէ տարբերակ: Այդ հանգամանքը պետական կառավարման համակարգի կամ քաղաքական մեծամասնության համար շատ ավելի ուղիղ մարտահրավեր է, քանի որ այստեղ իրավիճակի վերահսկելիության հարցում որևէ վրիպում կամ հապաղում կարող է բերել «դոմինոյի էֆեկտի»:

Գործնականում, դրված խնդիրը Հայաստանի համար նոր չէ: Դեռևս 2008 թվականին այն փորձում էր կիրառել Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե ոչ այն մեթոդաբանությամբ, ինչ կիրառում է խորհրդարանական ընդդիմությունն այժմ, կամ փորձում է կիրառել: 2008 թվականի նախագահի ընտրության պաշտոնական արդյունքը վիճարկող առաջին նախագահը ձգտում էր պետական կառավարման համակարգի «մոնոլիտը» կազմաքանդել այդ համակարգի բարձրաստիճան և այլ օղակներում համախոհների հետ աշխատելու և նրանց՝ իր առաջնորդած շարժմանը միանալու որոշման բերելու:

Ընդ որում, Տեր-Պետրոսյանի այդ ջանքը հատկապես առաջին օրերին տալիս էր որոշակի արդյունք, հետագայում սակայն նկատելի էր արդյունավետության նվազումը, թեև դժվար է ասել, թե ինչ կլիներ միջնաժամկետ հեռանկարում, եթե Ռոբերտ Քոչարյանը տասն օր անց չկայացներ իրավիճակը ուժի կիրառմամբ հանգուցալուծելու որոշումը, ինչի հետևանքը եղավ մարտիմեկյան արյունահեղությունը:
Ընդ որում, ներկայումս խորհրդարանական ընդդիմության, կամ այլ կերպ ասած՝ արդեն ընդդիմության առաջնորդի հավակնություն ունեցող Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների ներկայիս գործողությունները ունեն ոչ միայն պետական կառավարման համակարգի վրա ներգործելու միտում, այլ նաև իրավապահ համակարգի ուժային հակազդեցություն հրահրելու, կամ քաղաքական իշխանությանը ուժային հանգուցալուծման որոշման մղելու: Ընդ որում, անգամ բարդ է ասել, թե ինչն է ընդդիմության համար այդ առումով առաջնային՝ պետական համակարգը կաթվածահար անե՞լը, թե՞ իշխանությանը ուժի կիրառումով իրավիճակը հանգուցալուծելու որոշման մղելը: Ընդ որում, հարցն այն չէ, որ դա կբերի երաշխավորված իշխանափոխության, այլ կերպ ասած՝ ընդդիմության լիակատար հաջողության: Դա կբերի Հայաստանում իշխանության բնույթի փոփոխության, հետևաբար նաև Հայաստանի իշխանության քաղաքական «փաթեթի» տրամաբանության հիմնարար փոփոխության: Դա արդեն էապես նվազեցնելու է Հայաստանի՝ պատերազմի հետևանքով առանց այդ էլ խիստ հարաբերական դարձած քաղաքական կշիռը, որի թերևս առանցքը ներկայումս հենց իշխանության հասարակական լեգիտիմության շատ, թե քիչ կայուն հանգամանքն է: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչի՞ կամ ու՞մ համար կարող է լինել Հայաստանի քաղաքական իշխանության լեգիտիմության հանգամանքը որևէ ուժային գործողությամբ ծանրաբեռնելու անհրաժեշտություն: Ի վերջո, Հայաստանում 2008 թվականին էլ հասունացվեց մի գործընթաց՝ տարաբնույթ ներգործության բազմազան սխեմաների կիրառումով, որոնք հանգեցրին Հայաստանի քաղաքական իշխանությանը մարտիմեկյան ողբերգության բեռի տակ գցելուն, որից այդ իշխանությունը ըստ էության դուրս գալ այդպես էլ չկարողացավ, այդ կերպ զրկվելով Հայաստանին պարտադրվելիք եվրասիա-թյուրքական նախագծի հանդեպ բավարար դիմադրունակությունից:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում