
Իտալիայի սպառողների ասոցիացիաների կոչով հունիսի 10-ին երկրի խոշոր քաղաքներում կանցկացվեն բողոքի զանգվածային ցույցեր սակագների կտրուկ բարձրացման դեմ, որոնք հսկայական վնաս են հասցնում քաղաքացիներին և տնտեսությանը։ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին որոշումն ընդունել է սպառողների 16 ասոցիացիաների ղեկավարությունը: Նրանց բնորոշմամբ՝ երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
«Մենք գործ ունենք ոչ թե սովորական կամ ժամանակավոր թանկացման, այլ իրական արտակարգ իրավիճակի հետ, որը սնվում է չարդարացված, սպեկուլյատիվ երևույթներով: Ստեղծված իրավիճակը ստիպում է ընտանիքներին դիմանալ դժվարություններին ինչը կհանգեցնի ծանր հետևանքների»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։