Thursday, 06 06 2024
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար

Ծիրանը Լարսից Մոսկվա հասցնելու համար երեք օր է պետք. եթե մեկ շաբաթ Վրաստանում կանգնի, հաշվեք՝ կորել ենք

Լարսի մաքսակետը արմատապես վերանորոգվում է, հայկական կողմը շինարարներին խնդրել է մարդատարների համար փոքր տերմինալ տրամադրել, սակայն  լավագույն դեպքում մեկ ամսից կտրամադրեն: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վերին Լարսում մաքսային կցորդ Արամ Թանանյանը:

Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից կոլապս է եղել եղանակով պայմանավորված, սակայն հիմա եղանակը բացվել է: Թանանյանը նշեց, որ  ՌԴ-ից օրական 500-550 բեռնատար է դուրս գալիս և մոտ 800 մարդատար և մոտ 20 ավտոբուս։ Վրաստանից մտնում է 420-450 բեռատար, 700 մարդատար, 15 հատ էլ ավտոբուս այն պարագայում, որ մեկ ուղղությամբ թողունակությունը 100 բեռնատար,100 մարդատար և 15 ավտոբուս է։ Արամ Թանանյանի խոսքով՝ հունիսի 1-ից մարդատարների հոսքը էապես կավելանա, իսկ գիտենք, որ անցակետի 6 գծերից 3-4-ը տրամադրում են մարդատարներին:

«Ի լրումն այս ամենի՝ Լարսի մաքսակետը շինարարական հրապարակ է դարձել,  արմատապես վերակառուցվում է։ Սա հանգեցրել է նրան, որ որոշ սահմանափակումներ են տեղի ունեցել Լարսի տարածքում»,-ասաց Թանանյանը։ 2000-ից 2009 թթ արդիականացվել է Լարսը, այն ժամանակ Հարավային Օսիան, Աբխազիայի երկաթգիծը կային, և Լարսը ընդհանուր շարժի մեջ 15 տոկոս է եղել։ Լարսի անցակետը կառուցվել է այդ տրամաբանությամբ, բայց պատերազմից հետո Աբխազան և Օսեթիան փակվեցին, և ամբողջ ծանրությունն ընկավ Լարսի վրա: Արդյունքում, 2009-ից առայսօր Լարսը ռեզինի պես ձգում ենք, տարաձգում ենք, ինչ ծաղրուծանակի չենք ենթարկում, ինքը տոկուն աշխատում է»,-ասաց Թանանյանը:

Մաքսային կցորդը նշեց, որ անընդհատ այլընտրանքային փնտրտուքների մեջ են,  և հիմա մտադիր են այնպես անել, որ Վրաստանից Ռուսաստան մտնող հայկական մեքենաները Վերին Լարսի մաքսակետում չկանգնեն, չմտնեն կայանատեղի, այլ  6 կմ ներքև տեղակայված Վլադիկավկազի մաքսակետում ձևակերպում անցնեն։

Այս պահին, նրա խոսքով, Թուրքիայից դեպի Վրաստան՝ Սարբի մաքսակետում կանգնած է 700 բեռնատար. «Սարբիում մոտ 700 մեքենայի առկայությունը խոսում է այն մասին, որ Վրաստանում կանգնելու տեղ չկա, բայց պետք է հիշենք, որ այլ երկրների համեմատությամբ մենք այլընտրանք չունենք։ Վրաստան-Ադրբեջան սահմանին կանգնած է 600 մեքենա, ինչը վկայում է, որ Ադրբեջանում էլ են հերթեր գոյացել։

Ռազմական գործողությունների հետ կապված Սև ծովում լաստանավերը թույլ են աշխատում, արդյոնքում բեռնափոխադևողները հուսյը մեքեննաների վրա են դրել և եվրոպական հոսքերը այդ ուղղության վրա են, դրա համար ծանրաբեռնվածություն է, հոսքերը մեծացել են։ Որպեսզի մի քիչ էլ կարողանանք Վրաստանից մեծացնենք, հայկական մեքենաների համար համաձայնություն ենք ձեք բերել Ռուսական կողմի հետ»,-ընդգծեց Թանանյանը:

Նրա խոսքով, ռուսները 12 –ժամյա հերթափոխով են աշխատում, ինչն աննորմալ ռեժիմ է. «Բայց ստիպված են անում, որ ինտենսիվ աշխատեն: Դրանից բացի, քանի որ նոր մաքսակետ է կառուցվում շինարարներին խնդրել ենք որ մի փոքրիկ տերմինալ տան մարդատարների համար, մեկ –երկու ամսում խոստացել են տալ: Փորձում ենք մի քիչ էլ արագացնենք, որ ոչ թե մեկ-երկու ամսից տան, այլ մեկ ամսից։

Նստած օդից տարբերակներ ենք մտածում որովհետև կանխատեսվում է հոսքերի ավելացում հատկապես մարդատարների: Հունիսի մեկից, երբ արձակուրդները սկսեն, բոլորը ծովափ կգնան Վրաստանով, մարդատարների հոսքը չես կարող կանխատեսել և կարգավորել»,-հայտարարեց մաքսային կցորդը: Նա նաև հիշեցրեց, որ շուտով ծիրանի սեզոնն է գալիս և մեծ հարված կլինի ծիրանի արտահանմանը, եթե այս խնդիրները չկարգավորվեն, և ասենք, ծիրանը մի քանի օր մնա անցակետում: «Մերոնք դրանով զբաղվում են, վրացիների և ռուսների հետ աշխատում են: Ծիրանը Լարսից Մոսկվա հասցնելու համար երեք օր է պետք: Եթե մեկ շաբաթ Վրաստանում կանգնի, հաշվեք՝ կորել ենք»,-ասաց նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում