Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Վարչապետն առաջին եռամսյակի 8.6 տոկոս տնտեսական աճը շատ լավ ցուցանիշ է համարում

2022 թվականի ապրիլին Հայաստանում գրանցված և աշխատավարձով վճարվող աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել: Ապրիլ ամսվա տվյալներով՝ Հանրապետությունում առկա է 664 հազար 736 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդի՝ 2021 թվականի դեկտեմբերի ցուցանիշի նկատմամբ ավել է 5265-ով, 2021 ապրիլի նկատմամբ 28 հազար 32-ով, իսկ 2018 թվականի ապրիլի նկատմամբ ՝ 123 հազար 310-ով: Կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վիճակագրության կոմիտեի հրապարակած տնտեսական ցուցանիշներին:

Նա նշեց, որ առաջին եռամսյակի 8.6 տոկոս տնտեսական աճը շատ լավ ցուցանիշ է:

Աշխատավարձերի աճի ցուցանիշներին անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ նախորդ տարվա ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 21 հազար դրամ, իսկ 2018 թվականի ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 60 հազար դրամ:

«Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք 8.8 տոկոս տնտեսական ակտիվության աճ, իսկ չորս ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 9.4 տոկոս է: Ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ մենք ունենք շինարարության ծավալների 15.6 տոկոս աճ, առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նկատմամբ 9 տոկոս աճ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մայիսի առաջին 22 օրերը ներառյալ նախորդ տարվա համեմատ ունենք 574 միլիարդ 697 միլիոն դրամի լրացուցիչ առևտրաշրջանառություն, ինչը կազմում է ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլար:

«Մեր առևտրային շրջանառությունը այդքանով աճել է, իսկ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով այս տարվա մինչև մայիսի 20-ը նախորդ տարվա նկատմամբ 15 միլիոն հատով ավել գործարք ենք ունեցել, ինչը շատ կարևոր է: Կարևոր է նաև արտահանման աճը՝ ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 19.87 տոկոս, իսկ չորս ամիսը չորս ամսվա նկատմամբ ՝ 25.2 տոկոս արտահանման աճ ենք ունեցել»,-նշեց նա:

Անդրադառնալով ծախսային մասին՝ Փաշինյանն ասաց, որ առաջին եռամսյակում 28 միլիարդ դրամով պակաս ծախս են կատարել: «Պահանջում եմ բոլոր գերատեսչություններին ուշադիր հետևել բյուջեին՝ որպես իրենց ամենօրյա աշխատանքային փաստաթուղթ: Հանրային նպատակի համար նախատեսված գումարը չծախսելը ևս վատնելու ձև է: Մեր ամեն չիրականացված ծրագիր ազդում է տնտեսական ցուցանիշների վրա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում