Քաղաքագետ Սուրեն Սուրենյանը վստահ է՝ ընդդիմության լաոն չի էլ արթնանա․ «Զեղումներով քաղաքական գործընթաց չեն գեներացնում: «Լաոն» քաղաքական կատեգորիա չէ, ռաբիս հայրենասիրությունը զարգացնելու, քաղաքական ասելիքի բացակայությունը քողարկելու կոդ է»:
Քաղաքագետի խոսքով՝ գործ ունենք բովանդակային ընդդիմության բացակայության հետ․«Կրկնակի դժբախտություն է, երբ այս կարգի ընդդիմությունով տապալում ես վաղվա հեռանկարը»:
«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանի դիտարկմամբ էլ՝ ընդդիմությունը կապկում է 2018-ի տեխնոլոգիաները, որպեսզի վարկաբեկի թավշյա հեղափոխությունը․ «Հարթակից հնչում են վտանգավոր թեզեր: Այս ընդդիմությունը սպասարկում է Ռուսաստանի շահերը»: