Թունիսի հյուսիսային ափերին մեկնարկել են ԱՄՆ-ի, եվրոպական և աֆրիկյան երկրների համատեղ ռազմածովային զորավարժությունները՝ Phoenix Express-2022։
Թունիսի ՊՆ տվյալներով՝ զորավարժությունները կկազմակերպվեն երկրի հյուսիսային ափին՝ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային հրամանատարության հետ համատեղ։
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ռոբերտ Ռ. Բուրկը նշել է, որ զորավարժություններն անցկացվում են տարածաշրջանային համագործակցության խթանման շրջանակներում և միտված են կայունության ու անվտանգության ապահովմանը Միջերկրական ծովում։
Զորավարժություններին մասնակցում է 13 երկիր՝ Թունիս, Ալժիր, Եգիպտոս, Լիբիա, Մարոկկո, Մավրիտանիա, ԱՄՆ, Իտալիա, Իսպանիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան և Մալթա։
Զորավարժությունները տեղի կունենան Միջերկրական ծովում, առաջին հերթին՝ Թունիսում, մինչև հունիսի 3-ը։