ՀՅԴ –ական ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարծում, թե այսօր արտահերթ ընտրությունների հավանականություն կա, որովհետև նախ՝ ժամանակի առումով արտահերթ ընտրություն ասվածը ռացիոնալ չէ: «Մեզ նման լիքը կարիքներ, հոգսեր ունեցող երկրի համար արտահերթ ընտրություններ պետք չեն, երբ այսքան քիչ ժամանակ է մնացել:
Երկրորդ՝ արտահերթ ընտրություններն արտահերթ իրավիճակ են ստեղծում երկրում, որը մեզ այս պահին հեչ ձեռնտու չէ: Հետևաբար՝ ես կարծում եմ, որ արտահերթ ընտրություններ ասվածը արհեստական է: Իհարկե, շատ խնդիրներ կան երկրում, բայց այն իրավիճակին չի հասել երկիրը, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվի:
Հայաստանի շուրջը արտահերթ իրավիճակներ են,՝Մերձավոր Արևելք, Եվրոպա, ես չեմ ուզում արտահերթ իրավիճակներ, որովհետև մենք 2008-ը դեռ չենք մարսել: Այս երկրի համար ես միայն խաղաղություն եմ ուզում»,- ավելացրեց Ալվարդ Պետրոսյանը:







































