Saturday, 25 03 2023
12:00
Նավթի գները նվազել են. 24-03-23
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակով հերքել է, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում
Մենք չենք կարող աշխարհից կտրված ինքնուրույն փոխարժեքներ սահմանել․ Թունյան
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մեզ հուշում են, որ պետք է պատերազմով բացենք Լաչինի ճանապարհը, ունենանք սուվերենություն․ Հայրյան
Կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար
Ինչո՞ւ դատախազությունում նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը
ՃՏՊ Երևան-ՄԵղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա . «Հրապարակ»
Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում. «Հրապարակ»
Մեկ տող, և հայ-վրացական հսկայական գործ
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը

Արցախում քննարկել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների բյուջեի կատարողականները

Մայիսի 23-ին հրավիրվել է Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ, քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2021թ․ բյուջեի կատարողականներ, հայտնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

«Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները:

2021 թվականին վարած սոցիալական քաղաքականությունը ներկայացրել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը:

Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական ոլորտին է ուղղվել պետական բյուջեի 25.6 տոկոսը, ճշտված բյուջեն 25 մլրդ 865 մլն ՀՀ դրամ է, փաստացի ծախսվել է 23 մլրդ 303.9 մլն դրամ, կատարողականը՝ 90 տոկոս:

Կենսաթոշակի վճարման մասով կատարողականը 100 տոկոս էր, նպաստներինը՝ 94.6 տոկոս:

«Աջակցություն սոցիալապես անապահովներին» ծրագրով նախատեսված էր 90 մլն դրամ, փաստացի ծախսվել է 37 մլն դրամ: Նախարարը թերակատարումը հիմնավորեց այն հանգամանքով, որ 2021 թվականին գործել են սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր, ուստի այս հոդվածով նախատեսված ծախսերը լրիվությամբ չեն իրականացվել:

Ընտանիքի կարիքների գնահատման ծրագիրը իրականացվել է 50 տոկոսով, քանի որ ծրագրի մի մասը իրագործվել է բարեգործական միջոցներով ու միայն տեղահանվածների կարիքներն է գնահատվել:

2021 թվականին սոցիալական աշխատողի ինստիտուտն է ներդրվել, նախարարի խոսքով՝ գերատեսչություն մուտք գործած յուրաքանչյուր դիմումի իսկությունը ստուգվում է:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բյուջեն 12 մլրդ 587 մլն ՀՀ դրամ էր, ճշտված բյուջեն՝ 12 մլրդ 270 մլն, կատարողականը կազմել է 72,3 տոկոս:

Նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է ծախսային հոդվածները:

«Մասնագիտացված բժշկական ծառայություններ» հոդվածով կատարողականը 85.5 տոկոս էր, հիվանդանոցային ծառայությունների կատարողականը 88.2 տոկոս էր, անհետաձգելի բժշկական օգնության կատարողականը 87.3 տոկոս էր, մոր և մանկան կենտրոնների կատարողականը 87.7 տոկոս էր: «Դեղորայքների ձեռքբերում կենտրոնացված ձևով» հոդվածով նախատեսված 768 մլն դրամի դիմաց փաստացի ծախսվել է 64.4 մլն դրամը:

«Պահանջվող դեղորայքը ձեռք է բերվել բարեգործական խողովակներով»,- հիմնավորել է նախարարը:

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության բյուջեն 25,3 մլն դրամ էր, որի 96,7 տոկոսը ծախսվել է աշխատանքի վարձատրության վրա: Կատարողականը կազմել է 94.7 տոկոս: Իրականացվել է թվով 4 հետազոտություն:

Պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով ու առաջարկներով: Ամփոփելով նիստը՝ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը շեշտել է, որ սոցիալական ծրագրերը պետք է լիարժեք հասնեն հասցեատերերին, ու տնտեսումը նախընտրելի չէ»,- նշված է հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում