Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Որոտանի կասկադը ռուսներին՝ ռուսական գազը չթանկացնելու դիմա՞ց

«Առաջին լրատվականի» տեղեկություններով, ռուսական գազի գնի վերաբերյալ ընթացող բանակցությունների շրջանակում հայկական կողմը քննարկման է դրել Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը ռուսական կողմին փոխանցելու հարցը: Ըստ այդմ` Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը կա՛մ հավատարմագրային կառավարման սկզբունքով, կա՛մ էլ սեփականության իրավունքով կարող է տրամադրվել Ռուսաստանին` սահմանի վրա գազի գնի չթանկացման դիմաց:

Հիշեցնենք, որ այս տարի հայաստանցի սպառողների համար գազի գինը չբարձրացավ, սակայն ռուսական կողմը այդպես էլ պաշտոնապես չհայտարարեց, թե անփոփոխ է թողնում Հայաստան մատակարարվող գազի գինը: Սա հիմք տվեց ենթադրելու, որ Հայաստան մատակարարվող գազի գինը (սահմանի վրա) կարող էր թանկանալ` վերջնական սպառողների համար այդ գնի անփոփոխ մնալու պարագայում փոքրացնելով «ՀայՌուսգազարդի» մարժան (գազի վերջնական սպառման գնի և սահմանին վճարվող գնի տարբերությունը): Եվ եթե ի վերջո Որոտանի կասկադը հավատարմագրային սկզբունքով կամ էլ սեփականության իրավունքով տրամադրվի ռուսներին, պարզ կդառնա, որ էժան գազի դիմաց Հայաստանը այս անգամ էլ զրկվելու է իր էներգետիկ համակարգի վերջին էական նշանակություն ունեցող կայանից:

Բացի այդ` հարցականի տակ կդրվի ՀՀ կառավարության կողմից գերմանական KfW բանկի հետ իրականացվող 51 մլն եվրո արժողությամբ ծրագիրը, որով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է արդիականացնել և վերազինել «Որոտան» կասկադի 3 ՀԷԿ-երը` դրանց աշխատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը էապես բարձրացնելու նպատակով: Ծրագիրը մեկնարկել է այս տարվա սկզբին, վարկը տրամադրվում է շուրջ 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով, մարման ժամկետը 40 տարի է`10 տարի արտոնյալ ժամկետով: Ակնհայտ է, որ արտոնյալ բաղադրիչով այս ծրագիրն իրականացնող գերմանական կողմին դուր չի գա այն, որ իր կողմից վերազինվող ու արդիականացվող ՀԷԿ-երի համակարգը կարող է հանկարծ հայտնվել ռուսների ձեռքում:

Հիդրոէլեկտրակայանների այդ համակարգը, ինչպես արդեն նշվեց, բաղկացած է 3 էլեկտրակայաններից` Սպանդարյան, Շամբ և Տաթև ՀԷԿ-երից: Դրանք տեղաբաշխված են Որոտան գետի վրա, Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի և Գորիսի շրջաններ) տարածքում և օգտագործում են ինչպես գետի հունի, այնպես էլ վտակների ջրերը: 1970 թ. դեկտեմբերին գործարկվել է համակարգի առաջնեկը՝ Տաթև ՀԷԿ-ը, 1978 թ.-ին՝ Շամբը, իսկ 1989 թ.-ին՝ Սպանդարյան ՀԷԿ-ը: ՀԷԿ-երի այս համակարգի գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404.2 մՎտ, տարեկան նախագծային արտադրանքը` 1.16 մլրդ կՎտ ժամ: Սակայն, ինչպես «Առաջին լրատվականին» տեղեկացրեցին «Որոտանի ՀԷԿ» ՓԲԸ-ից, կասկադը որոշ տարիների գերազանցել է իր նախագծային արտադրանքը: Ամենաշատը էլեկտրաէներգիա արտադրվել է 1993թ.` 1 մլրդ 330 մլն կՎտ ժամ: 2010 թ. արտադրվել է 1 մլրդ 311 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, որը կազմել է այդ տարի հանրապետությունում արտադրված ողջ էլեկտրաէներգիայի ծավալի (6 մլրդ 491 մլն կՎտ ժամ) ավելի քան 20%-ը:

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն նրա համար, որ թողարկում է հանրապետությունում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի 20%-ը: Նրա նշանակությունը մեծ է առանձնապես հանրապետությունում օրվա ծանրաբեռնված ժամերին պահանջվող բեռի համաչափության ապահովման տեսակետից: Բացի այդ` համակարգի կառուցվածքի 4 ջրամբարների (բազմամյա, սեզոնային, շաբաթական կարգավորման և օրական կարգավորման մեկ ջրավազան) ջրային պաշարները օգտագործվում են նաև գյուղական և քաղաքային հողատարածքների ջրարբիացման և ոռոգման համար: Պակաս կարևոր չէ նաև այն, որ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգում թողարկված 1 կՎտ ժամ էլ.էներգիայի ինքնարժեքը, ինչպես նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում, ամենացածրն է Հայաստանում: Մնում է միայն հուսալ, որ մեր իշխանություններին այնուամենայնիվ չի հաջողվի այս կասկադը ևս ռուսներին փոխանցել:

Հ.Գ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել Որոտանի կասկադի շուրջ հայկական և ռուսական կողմերի բանակցությունների վերաբերյալ տեղեկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում