Thursday, 02 07 2026
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Եթե արտախորհրդարանական ուժերը չմասնակցեն քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, խնդրահարույց է

Վաղը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի: Հանձնաժողովի  նախագահ, Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ լայնածավալ նյութեր են ստացել և շարունակում են ստանալ  առավելապես ուժային կառույցներից։ Նրա խոսքով՝ փորձագետների ուսումնասիրությունները շարունակական և ծանրակշիռ փուլում են։ Այս պահին հաստատում են հրավիրյալների ցանկը: Ավելի վաղ գրել էինք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից հեռացել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նա նշել էր, որ այսպիսի որոշման հանգելու պատճառները մի քանիսն են, բայց հիմա չի ուզում բարձրաձայնել, կգա օրը, կբարձրաձայնի: Սակայն նշել էր, որ կան խաղի կանոններ, որոնք խախտվել են, իսկ եթե խաղի կանոնները չեն պահպանվում, չի ստացվում:

Արտախորհրդարանական մյուս երկու՝ «Ինքնիշխան Հայաստան» և «Արդար Հայաստան» կուսակցությունները, որոնք ներգրավված են հանձնա-ողովի աշխատանքներին, դեռևս վերջնական որոշում չունեն՝ կշարունակե՞ն մնալ հանձնաժողովում, թե ոչ:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Սանասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր համար համար հանձնաժողովի անդրանիկ նիստը ուրբաթ օրն է, ինքը մասնակցելու է անդրանիկ նիստին.«Մի շարք հարցեր կան, գնալու եմ, որ հասկանամ: Առաջին նիստից հետո նոր վերջնական որոշում կկայացնեմ՝ մանսակցելու եմ, թե չեմ մասնակցելու: Ինձ համար էլ, Նորիկյանի համար էլ հարցեր կան, որ պետք է գնանք, հասկանանք: Տեխնիկական ու իրավական խնդիրներ կան, որ պետք է վերջնական հասկանանք»,-ասաց Սանասարյանը:

Հարցին, թե արդյոք պատճառն այն է, որ արտախորհրդարանական ուժերը զրկված են քվեարկելու իրավունքից, Սանասարյանը նշեց. «Առնվազն ցանկացած հարց, որ մենք ցանկանանք տալ, տալու ենք այդ հարցերը: Որևէ մեկը մեզ չի ասելու՝ այդ հարցը դուք իրավունք չունեք տալու: Կապ չունի՝ մենք քվեարկելու իրավունք ունենք, թե ոչ: Մենք ծանոթանալու ենք նյութերին այն ծավալով, որ ծավալով ծանոթանալու են հանձնաժողովի անդամները»:

Նրա խոսքով՝ եթե արտախորհրդարանական ուժերը չմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, դա խնդրահարույց է, որովհետև կստացվի, որ իշխանությունը մենակ կմնա:

«Այս հանձնաժողով ստեղծելու գաղափարն իմն է եղել և ես շահագրգռված եմ եղել: Չմասնակցելով ես ի՞նչ եմ ստանում, առհասարակ  բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները հետաքրքրում են ինձ: Ինձ համար դա է կարևոր, որ եթե մասնակցում եմ, ինչքանով է ինձ համար քարտեզը պարզ լինում: Իմ աշխատանքից էլ շատ բան է կախված»,-հավելեց Սանասարյանը:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի որոշմանը՝ նան նշեց, որ Սամվել Բաբայանին կարելի է հրավիրել որպես այն ժամանակվա Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար.«Բնականաբար, ես Սամվել Բաբայանի հետ որևէ խնդիր չունեմ, իր հետ աշխատելու եմ: Եթե ինքը հրավիրվի, գա հարցերի պատասխանի, ես վստահ եմ, որ ինքը նաև այնտեղ հարցեր կբարձրացնի»:

«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր՝ հանձնաժողովում մնալ-չմնալու հարցին կանդրադառնա առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում