Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

Ղարաբաղի կարգավիճակը կարգավորման օրակարգում ներառելու Երևանի առաջարկը Բաքուն դեռ չի ընդունել

Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երևանի առաջարկը, այսօր Բրյուսելում, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ ակնարկել է, թե վաղ է հարցը վերջնականապես փակված համարել։

«Մենք հրապարակել ենք խաղաղության գործընթացի մեր տեսլականը։ Ասել ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված դրույթներում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, բայց այդ դրույթները չեն ներառում ակնկալվող խաղաղության համաձայնագրում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Մեզ համար առանցքային է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության խնդիրները, ինչպես նաև, համապատասխանաբար, Ղարաբաղի կարգավիճակը», – հայտարարել է Միրզոյանը՝ շարունակելով. – «Մենք նաև կարծում ենք, որ կարևոր է խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և համանախագահության մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանից դրական արձագանք չենք ստացել այս առաջարկներին, բայց ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ բանակցությունները հնարավոր դառնան»։

Թե ում կողմից են գործադրվում ջանքերը, և կա արդյոք այդ ուղղությամբ ինչ-որ առաջընթաց՝ Արարատ Միրզոյանը չի հստակեցրել։ Խոսելով Եվրամիության մայրաքաղաքում՝ Հայաստանի արտգործնախարարը շեշտել է՝ Երևանը պատրաստ է գնալ հարաբերությունների կարգավորման, բայց դրա համար նաև մյուս կողմի համաձայնությունն է պետք. – «Ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և հանձնառությունը՝ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ Բայց դրան հասնելու համար երկու կողմերի հավանությունն է անհրաժեշտ»:

Մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ հենց այստեղ՝ Բրյուսելում, Հայաստանի ու Ադբեջանի առաջնորդները պայմանավորվել էին արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ և այն նախապատրաստելու հանձնարարական տվել իրենց արտգործնախարարներին։ Բացի այդ, Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել էին նաև մինչև ապրիլի վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցով։ Ապրիլն ավարտվել է, հայտնի է, որ կողմերը համաձայնեցրել են հանձնաժողովի կառուցվածքը, սակայն կազմն ու օրակարգը մինչ օրս չեն հրապարակել՝ անհայտ պատճառներով։ Ավելին, Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե երկկողմ այդ հանձնաժողովն այս շաբաթասկզբին Մոսկվայում առաջին նիստն է անցկացնելու, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ «Ինչո՞ւ, ի՞նչն է խոչընդոտում կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ», – «Ազատության» հարցին արտգործնախարարն արձագանքել է՝ կան անհամաձայնություններ, բայց թե ինչի շուրջ՝ չի հստակեցրել։

«Դուք ճիշտ եք, այդ հանդիպումը չկայացավ, բայց կարող եմ հավաստիացնել, որ մենք շարունակում ենք քննարկումները այդ հանդիպումները կազմակերպելու շուրջ։ Որոշ տեխնիկական դետալներ կան, որոնք պետք է համաձայնեցվեն կողմերի միջև, և հույս ունենք, որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ հանդիպումը վերջապես կլինի», – ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Միրզոյանը Բրյուսելում էր՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին, որը եվրոպական կողմից նախագահում էր կառույցի արտգործնախարար Ջոզեպ Բորելը։

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը ևս փաստեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս հեռու են համաձայնությունից, սակայն Եվրամիությունը պատրաստ է հնարավորն անել, որպեսզի կողմերն ընդհանուր հայտարարի գան։

«Շատ գոհ կլինեինք, եթե խաղաղության այդ համաձայնությունը ձեռք բերվեր, մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ, որպեսզի նրանք իսկապես ամենաանկեղծ ցանկությամբ մոտենան այդ հարցին։ Մենք դրանից շատ հեռու ենք դեռ, բայց եթե դա տեղի ունենա, Եվրամիությունը կտրամադրի ցանկացած աջակցություն, որ մենք կարող ենք՝ համաձայնագրի կիրարկմանն աջակցելու համար», – հայտարարել է Բորելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում