Մեր շատ հայրենակիցներ զինվորագրվել են և պաշտպանում են Ուկրաինան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Օդեսայի հայ համայնքի նախագահ Տիգրան Հարությունյանը:
Հարությունյանի փոխանցմամբ՝ Ուկրաինայի բանակի կազմում կռվում են 100-ից ավելի հայ մարտիկներ․ «Ունենք զոհեր և զինվորների, և քաղաքացիական բնակչության շարքերում: Հայերը ինքնակամ են զինվորագրվել և պաշտպանում են Ուկրաինան»:
Հարությունյանը նաև տեղեկացրեց,որ այս ընթացքում Հայաստանից բազմաթիվ օգնություններ են եղել, սակայն Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի ու կառավարության հետ կոնկրետ աշխատանք չկա, մասնավոր կապեր են: Օդեսայի հայ համայնքի նախագահը վստահ է՝ Ուկրաինան արժանապատիվ ձևով ազատագրելու է իր հողերը․ խնդրելու են, որ «չսեղմի» Ռուսաստանին․ «ՆԱՏՕ-ն դեռ տեղ չի հասել, եթե հասնի, իրադրությունը կփոխվի»: