Sunday, 26 03 2023
Երկրաշարժ Հայաստանում
Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ
19:20
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ
Կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե չկատարի, կդիմենք հարկադիր
19:00
Ջո Բայդեն. Չինաստանը Ռուսաստանին կարևոր զենք չի մատակարարել Ուկրաինայում ընթացող պատերազմի համար
Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ը
Մեծացել է Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը
Եթե մեր անվտանգային խնդիրները լուծենք, կարող ենք սպասել օտարերկրացիների մեծ հոսքի
Հայկական Բանակի նոր և կարևոր ձեռքբերումը Հնդկաստանից
Սպորտը առողջ ապրելակերպի մա՞ս, թե՞ նորաձևության տենդենց
Պուտինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հայտարարությունները դաշինքի գլոբալ բնույթի մասին
Մենք ռազմական դաշինք չենք ստեղծում Չինաստանի հետ. Պուտին
Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իսրայելում դատական բարեփոխումների նախագծի դեմ
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
14:45
Աֆրիկայում 190 մլն երեխա չունի մաքուր ջրի հասանելիություն
14:30
Hyundai-ն և Kia-ն ետ են կանչում ԱՄՆ-ում վաճառված 570 հազար ավտոմեքենա
14:15
ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտպանվելու երկու նախագիծ
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
13:50
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով
Ղազախստանը կսահմանափակի դեպի Ռուսաստան «զուգահեռ ներմուծումը»

Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք` քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է` վկայում է մեր երկխոսության ինտենսիվության մասին: Ես մեր երկկողմ ձևաչափով զրույցի սկզբում կցանկանայի նշել, որ նախորդ տարվա կտրվածքով դիտարկում ենք առևտրաշրջանառության զգալի աճ, շարունակվում են ներդրումները, ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաճափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին: Հարցերը շատ են, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար»:

Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպման և ավանդական ջերմ ընդունելության համար: Իհարկե, Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը նշանակալի իրադարձություններ են, և կարծում եմ` մենք ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն: Շատ կարևոր է, որ այդ խոսակցությունն ուղղված է ապագային, մեր կազմակերպության հետագա զարգացմանը:

Իհարկե, ամիս էլ չի անցել Ռուսաստանի Դաշնություն իմ առաջին պաշտոնական այցից հետո: Մենք այն ժամանակ էլ ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, և ինչպես Դուք ճիշտ նկատեցիք` մեր երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ կարելի է ավելի հաճախ հանդիպել: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, հաճախ հեռախոսազրույցներ ենք ունենում: Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք ևս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար:

Իհարկե, հույս ունեմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ` նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր: Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ, այնպես որ ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում