Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Թուրքերը կարծում են՝ ամբողջ հայ աշխարհը իրենց հետ պետք է բանակցությա՞ն նստի. նրանք պետք է խոսեն ՀՀ կառավարության հետ  

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքին՝ նշելով, որ հայկական սփյուռքի որոշ լոբբիստներ այդ գործընթացը սաբոտաժ անելու համար հատուկ ջանքեր են գործադրում:

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, անդրադառնալով Չելիքի հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե հայկական սփյուռքի լոբբիստական կազմակերպությունների նման վարքից անհանգիստ է Էրդողանի կուսակցությունը, ինքը հանգիստ է. «Թող անհանգիստ լինեն, ի՞նչ են կարծում, ամբողջ հայ աշխարհը իրենց հետ բանակցության պետք է նստի՞։ Անշուշտ, այդպես չէ։ Նրանք պետք է խոսեն Հայաստանի պետության այսօրվա կառավարության հետ, բայց այսինչը դժգոհ է կամ այսինչը գոհ է, սա նրանց ընդհանրապես չպետք է անհանգստացնի։ Եվ առհասարակ, ամեն մեկն ազատ է իր կարծիքն արտահայտելու, և այս դեպքում էլ սփյուռքի հեղինակություններն էլ իրենց կարծիքն են արտահայտում։ Սփյուռքը իրենց խոսակիցը չէ, սփյուռքը ազատ է իր բոլոր մտայնությունների մեջ, որևէ խոչընդոտ չկա, իրենք Հայաստանի հետ խոսելու ինչ մտածմունք ունեն, դա է կարևոր»,-ասաց Էստուկյանը։

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան սիրում է հայկական խնդիրներից խոսելու ժամանակ երեք կետեր նախանշել. մեկը՝ Հայաստանն է, մյուսը՝ Սփյուռքը, երրորդն էլ Թուրքիայի հայությունն է. «Թուրքիայի հայությունը, սակայն, որևէ ձայն չի հանում, նրանց համար երկու հոգի են կարևոր՝ պատրիարքը կամ Պետրոս Շիրինօղլուն, իսկ այս երկուսի դիրքորոշումն էլ որևէ խոչընդոտ չի կարող լինել Թուրքիայի կառավարության համար, քանի որ նրանք Թուրքիայի կառավարության նույն դիրքորոշման կրողն են, հետևաբար, Ստամբուլը իրենց համար արգելք չէ, ճիշտ այնպես,  ինչպես սփյուռքը»։

Անդադառնալով Հայաստանի և Թուրքիայի բանագնացների վերջին հանդիպմանը՝ Էստուկյանը նշեց, որ այնպես, ինչպես առաջին երկու հանդիպումներն արդյունք չտվեցին, այդպես էլ երրորդ հանդիպումն էր անարդյունավետ. «Կարծես պայմանավորված են ճիշտ նույն հայտարարությունները տարածելու հանդիպումներից հետո։ Միայն հայտարարում են, որ լավ անցավ, բայց թե ինչ են քննարկել, ոչ մի բառ չեն ասում»։

Մինչդեռ, Էստուկյանի դիտարկմամբ, պետք է այս հանդիպումներն արդյունք տան. «Երկու անկախ պետություն կա, որոնց միջև հարաբերությունները պետք է օրինական լինեն, իրար գոյությունը ճանաչող, բայց իրար հետ հարաբերություններ մերժող դիրք կա, և դա գալիս է Թուրքիայից։ Պետք է այս բանակցությունները արդյունքի հանգեն, փակ սահմանները բացվեն, պետք է երկու երկրներն իրենց դեսպաններին և հյուպատոսներին նշանակեն երկու  երկրներում։ Ես համամիտ եմ, որ այս հանդիպումները տեղի ունենան կամ Հայաստանում, կամ Թուրքիայում, ի՞նչ գործ ունեն Վիեննայում կամ Մոսկվայում։ Առաջին հերթին միգուցե առաջին հանդիպման համար որոշ չափով հասկանալի լիներ անկողմնակալ միջավայրը բայց երկրորդ կամ երրորդ երկրները ինչ պետք է, որ խառնվեն, միջամտեն»,-ընդգծեց «Ակոսի» հայերեն բաժնի խմբագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում