Գերմանիայի համացանցային շուկայի կարգավորող մարմինը որոշել է, որ կայքերում Facebook-ի «հավանել» կոճակը տեղադրելը հակասում է երկրի և ԵՄ օրենքները և սահմանել է տուգանք կայքերում այն տեղադրելու համար: Նրանց կարծիքով` այդ կոճակի տեղադրումը խախտում է օգտատերերի տվյալների անվտանգության դրույթները, որոնք սահմանված են Գերմանիայի և Եվրամիության օրենքներում:
Շլեզվիգ-Հոլսթեյն մարզի տվյալների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ Թիլո Վայհերթն ասել է, որ «հավանել» կոճակը թույլ է տալիս հետևել օգտատիրոջ տեղափոխումներին, կայքում մնալու տևողությանը, այլ տվյալներ: Նա զգուշացրել է, որ եթե տեղի ընկերությունները մինչև սեպտեմբերի վերջն իրենց կայքերից չհանեն այդ կոճակը, ապա կտուգանվեն 50 հազար եվրոյով: