«Հրապարակ»-ը գրում է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, գալիք խորհրդարանական ընտրություններում պայքարելու է ոչ միայն իր անունը ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկելու ուղղությամբ, այլև իր աղջկա՝ Անահիտ Գևորգյանի.
«Մեր տեղեկություններով՝ նա ջանք չի խնայում իր ցանկությունն իրականություն դարձնելու համար, որի դիմաց պատրաստակամություն է հայտնել ընտրություններին ֆինանսական լուրջ ծախսեր անել։ Ավելին՝ ասում են, որ նա մտադիր է վաճառել Դավիթաշեն թաղամասի իր սեփականություն հանդիսացոզ շուկան՝ հանուն աղջկա ապագայի»։








































