Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խորը անջրպետ։ Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է։
Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն։ Դարերն ապացուցել են, որ հնարավոր է, Գանձասարը վկա․․․ Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է։ Ինքնությունը կարող է իրականություն փոխել։
Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը։ Հավերժ փա՜ռք ու խոնարհում հաղթանակած ինքնություն կերտածներին․․․»։