Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հաստատել Է, որ Բեռլինը Panzerhaubitzen 2000 յոթ հաուբից կմատակարարի Ուկրաինային: Այդ մասին, հաղորդել Է Spiegel հրատարակությունը: Այդ մասին նախարարը հայտարարել Է Սլովակիա կատարած այցի ընթացքում:
Նրա խոսքով՝ այդ որոշումը չի ազդի բունդեսվերի պաշտպանունակության վրա, քանի որ հաուբիցները վերցվելու են ոչ թե ակտիվ զինանոցից, այլ վերանորոգվածների թվից: Նաեւ նախարարը նշել Է, որ բուդեսվերը նաեւ կապահովի ուկրաինացի զինվորականների՝ հաուբիցների կառավարման ուսուցումը: Առաջիկա շաբաթներին ուսուցում կանցնի 20 զինվոր, ուսուցման համար կպահանջվի 40 օր, բայց այն կարող Է ավարտվել նաեւ ավելի արագ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:











































