Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող Է որպես սադրանք գնահատվել: Այդ մասին գրում Է Financial Times թերթը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետի, չճշտելով, թե երկրների անդամակցությունը դաշինքին հատկապես ում համար կարող Է այդպես կգնահատվել:
«ՆԱՏՕ-ին անդամակցությունը մեծ սադրանք կլինի»,-թերթը մեջբերում Է դիվանագետի խոսքը:
Շվեդիան եւ Ֆինլանդիան սկսել են բազմամյա չեզոքությունից հրաժարվելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին խոսել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին:
Դաշինքի ղեկավար Ենս Ստոլտենբերգը նշել Է, որ ՆԱՏՕ-ն ուրախ կլինի Շվեդիային ու Ֆինլանդիային տեսնել իրենց շարքերում եւ նրանց արագ անդամակցության հնարավորություն ապահովել:
ՆԱՏՕ-ն սպասում Է, որ այդ երկրներն ինքնուրույն որոշումներ կընդունեն առաջիկա «ամիսներին ու շաբաթներին» դաշինքին անդամակցելու հնարավորության շուրջ, հայտարարել Է ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը: Նա հավելել Է, որ ԱՄՆ-ը կողջուներ դաշինքին այդ երկրների միանալը:
Ռուսաստանում նշել են, որ ՆԱՏՕ-ն միտված Է առճակատման: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ դաշինքի հետագա ընդլայնումն ավելի մեծ անվտանգություն չի բերի Եվրոպային, ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին գոյաբանական սպառնալիք չի համարում Ռուսաստանի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









































