Գերմանիայի կառավարությունը ծրագրում է ինքնագնաց հաուբիցների համար Ուկրաինային հանձնել Cobra ռադիոտեղորոշիչ կայաններ: Այս մասին հայտնել է Welt պարբերականը:
Welt-ի տվյալներով՝ Ուկրաինան ավելի վաղ խնդրել է տրամադրել 40 Cobra ռադիոտեղորոշիչ կայան, սակայն գերմանական կողմը կարող է մատակարարել 3-5 համակարգ, որոնցից յուրաքանչյուրն արժի մոտ 50 մլն եվրո: