Մայիսի 3-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Մասնավորապես, մտքերի փոխանակում է տեղի ունեցել երեք երկրների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վիճակի շուրջ»։