«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալաթյանը կարծում է իշխանափոխության հանրային պահանջ չկա, տեղի ունեցողը սադրանք է:
Խալաթյանի խոսքով`տեղի են ունենում որոշ գործընթացներ, որոնց նպատակը ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն է. «Ինքնիշխանության նշաձողի բարձրացմանը զուգահեռ` անհասկանալի խլվրտոց է: Փորձ է արվում ՀՀ անվտանգության բոլոր բարձիկները պայթեցնել»:
Արցախում կան ուժեր, որոնք ըստ Խալաթյանի` Հայաստանի և Արցախի ապագան տեսնում են ՌԴ-ի հետ խորը ինտեգրացիայի մեջ: