Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահներից Էդուարդ Շևարդնաձեն իր թոռնուհի Սոֆիկո Շևարդնաձեին խորհուրդ է տվել ամուսնանալ ժամանակին։ Այս մասին այսօր նա հայտարարել է Թբիլիսիի «Կվելա սիախլե» թերթին տված հարցազրույցի ժամանակ.
«Սոֆիկոն խելացի աղջիկ է, նա շատ է կարդում, շատ է աշխատում իր վրա, բայց եթե ընտանիք չկազմի, ապա այդ ողջ աշխատանքն ու գործունեությունը գրոշի արժեք չեն ունենա։ Ես նրան խորհուրդ եմ տալիս ժամանակին ամուսնանալ»։
Հիշեցնենք, որ Սոֆիկոն 31 տարեկան է և բնակվում է Մոսկվայում։ Նախորդ տարվա ապրիլին Սոֆիկոն հայտարարել էր, որ չի շտապում ամուսնության հարցում. «Եթե ես դա ցանկանայի, ապա հարյուր անգամ արդեն արած կլինեի։ Այժմ ես գեղեցիկ տարիքում եմ և գոհ եմ իմ կյանքից»։











































