ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը դեռևս քրեական գործ չի հարուցել: Այս հարցին այսօր անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և հանձնարարել դեպքի առթիվ քննություն իրականացնել։
Ոստիկանության և դատախազության միջև այս անհամաձայնությունը խնդրեցինք մեկնաբանել իրավապաշտպան Արա Ղազարյանին։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ ոստիկանության համար քրեական գործ հարուցելու համար բավարար էր նույնիսկ միայն ԶԼՄ-ներում դեպքի լուսաբանումը։ Սակայն եթե ինչ-ինչ պատճառներով ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել, ապա դա կարող է անել դատախազությունը, թեև վերջինիս ֆունկցիան քննության վերահսկողությունն է։
«Այս հարցում ոստիկանության և դատախազության անհամաձայնությունը, կոնֆլիկտը ցույց է տալիս, որ իրերն անշարժ չեն էս երկրում»,- ասաց իրավապաշտպանը։