Monday, 06 05 2024
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու

Նշաձողի իջեցման պահանջի ու հակամարտությունը  սառեցրած պահելու երկընտրանքի միջև մեզ համար նախընտրելի է երկրորդ տարբերակը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

-Պարոն Ազիզյան, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այն իրավիճակում, երբ այդ խումբը փաստացիորեն չի գործում, Արցախից եկող այս հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում։

-Նախքան Արթուր Թովմասյանի այս հայտարարությունը մենք տարբեր ձևաչափերով՝ մի քանի անգամ նաև  արտգործնախարարի մակարդակով  նման բան լսել ենք։ Անգամ Արցախի նախագահի մակարդակով այդ խմբի գործունեության անհրաժեշտության մասին բարձրաձայնվել է։ Վարչապետ Փաշինյանի  Ռուսաստան կատարած այցի շրջանակներում 30 կետանոց ընդհանուր հայտարարության մեջ, եթե չեմ սխալվում 24-րդ կետում հստակ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի կարևորությունը։

Պետք է հասկանանք, որ այլ ձևաչափ չի էլ կարող գոյություն ունենալ, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ լեգիտիմություն ունեցող հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Այսօր մենք գիտենք, որ այն փաստացի չի գործում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով ձևավորված համանախախագահող երկրների միջև հարաբերությունները։Սակայն պետք է նաև ընդգծել, որ սա մեզ համար ընդունելի միակ ձևաչափն է՝ հաշվի առնելով շատ կարևոր հանգամանքներ։ Համանախագահող երկրներում մենք ունենք ամենամեծ սփյուռքը, որը կարող է նպաստել հայանպաստ լուծումների՝ հաշվի առնելով լոբբիստական տարբեր կազմակերպությունների մեր գործունեությունը, սփյուռքի դերակատարությունը որպես զուտ ընտրազանգված։ Մենք  տեսնում ենք, որ այդ երկրներում պարբերաբար տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ, որտեղ առաջ են քաշվում նաև հայկական հետաքրքրություններին վերաբերող տարբեր հարցեր՝ կապված Ցեղասպանության ճանաչման, Արցախի հիմնախնդրի հետ։ Ուստի այդ ձևաչափը միակ ընդունելի տարբերակն է, քանի որ մենք գիտենք, որ հակամարտության վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանը միշտ էլ փորձել է Թուրքիային ներգրավվել, որը մեզ համար անընդունելի է, այդ երկիրը ունի հստակ կողմնորոշում ու կողմնակալ մոտեցում  այս հակամարտության վերաբերյալ։

Այո՛, Մինսկի խումբը փաստացի չի գործում, բայց իրավական առումով՝ այսինքն դե յուրե, ինքը  շարունակում է մնալ միակ լեգիտիմություն ունեցող  կառույցը։ Մենք չպետք է սահմանափակվենք նրանով, որ այն չի գործում, թողնենք հարցը սառեցված։ Սա իհարկե վերջին տարբերակն է։ Բայց  մեր դիվանագիտական ջանքերը պետք է ուղղված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաակտիվացմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի անգործությունը կապված է ոչ միայն համանախագահող երկրների միջև  առկա իրավիճակին, այլ 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը ևս պատճառների թվում է։ Վերջին կոնկերտ փաստաթուղթը եղել է Կազանյան փաստաթուղթը, դրանից հետո եթե չասենք Մինսկի խումբը չի  գործել, ապա գոնե ակտիվություն չի  ցուցաբերել՝ որպես հակամարտությունը կարոգավորող  հարթակ։ Բայց այո՛, ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններն են, որ թույլ չի տալիս, որ այդ ձևաչափը գործի։ Եթե նույնիսկ գործի էլ, նրանց միջև ձևավորված հարաբերությունները հաշվի առնելով՝ կարող եմ հստակ պնդել, որ արդյունավետ գործունեություն չի լինի։

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը ցանկանում է այս հարցում մոնոպոլ դերակատարություն ունենալ, Արցախից եկող նման ազդակներին ինչպե՞ս կվերաբերի։

-Չեմ կարծում, որ Ռուսաստանը փորձում է մոնոպոլ դերակատարություն ունենալ, հակառակը՝ այսօր արևմուտքն է փորձում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխարինելու հարցը դնել հայ-ադրբեջանական  հարաբերությունների կարգավորման ու խաղաղության դաշնագրի կոնտեքստում։ Սա բնական է, քանի որ արևմուտքը փորձում է հարցն ըստ էության լուծել։ Մենք դա տեսանք վարչապետի հայտնի ելույթում, երբ նա պնդեց, որ միջազգային հանրությունը  պահանջում է, որ մենք կարգավիճակի վերաբերյալ մեր նշաձողն իջեցնենք։ Հավանաբար նա նկատի ուներ հենց Եվրամիությանը, որովհետև դրանից առաջ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպում տեղի ունեցավ։ Նշաձողի իջեցումը ենթադրում է ըստ էության Արցախն Ադրբեջանի կազմում թողնել։ Մենք երկու օր առաջ նաև տեսանք Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարությունը, որտեղ նշվում է, որ միջազգային հանրությունը կամ նրանք, ովքեր մինչև 2019 թիվը պնդում էին, որ Արցախը Հայաստան է, հիմա ասում են, որ Արցախն Ադրբեջան է։ Նաև հիշում ենք, որ ժամանակին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ կուլիսների հետևում նրան պարզապես  ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

Այսինքն արևմուտքի համար կարևոր է, ոչ թե այն, թե ում օգտին կլուծվի, հակամարտությունը այլ ընդհանրապես  հակամարտությունը լուծելը։ Մենք գիտենք, որ հակամարտությունն ինքնին քաղաքական գործիք է եղել Ռուսաստանի ձեռքին՝ որպես ազդեցության լծակ։ Երբ մենք նայում ենք ժամանակագրությունը, տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձել է  առնվազն թույլ չտալ, որ հակամարտությունը ստանա վերջնական լուծում։ Այսօր էլ՝ բնական է, որ այդ հարցը ծառայում է որպես ազդեցության գոտի և որպեսզի  չկորցնի այդ գործիքը փորձում է սառեցրած պահել ու չգնալ վեջնական լուծման։ Ուստի Ռուսաստանի դիրքորոշումը, չէի ասի, որ հիմնված է հարցը միայն իր կողմից լուծելու տրամաբանության վրա, այլ առհասարակ չլուծելու ու հակամարտությունը սառեցված պահելու։ Նշաձողի իջեցման պահանջի ու հակամարտությունը  սառեցրած պահելու երկընտրանքի միջև մեզ համար ավելի նախընտրելի է  երկրորդ տարբերակը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում