Իրանը եւ Վենեսուելան կարող են մայիսի 2-ին մի շարք համաձայնագրեր կնքել Էներգետիկայի ոլորտում: Մայիսի 1-ին այս պնդմամբ հանդես Է եկել Bloomberg գործակալությունը:
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Իրանի պատվիրակությունն՝ Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օուջիի գլխավորությամբ ապրիլի 30-ին ժամանել Է Կարակաս:
Պատվիրակության անդամները Petr leos de Venezuela (PDVSA) պետական նավթարատդրողի ղեկավար Ասդրուբալ Չավեսի հետ այցելել են Պարագուանա թերակղզու նավթավերամշակման համալիր:
Ինչպես սպասվում Է, մայիսի 2-ին կողմերը կստորագրեն համաձայնագիր Էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ: Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարարությունը եւ PDVSA-ն գործակալությանը չեն մեկաբել տեղեկատվությունը: Իրանի եւ Վենեսուելայի նկատմամբ գործում են ԱՄՆ-ի պատժամիջոցները: Այդ ֆոնին երկու կողմերն ընդլայնել են համագործակցությունը, գրում Է Bloomberg-ը:
Այսպես, Կարակասը Թեհրանից գնում Է կոնդենսատ, որն օգտագործվում Է նավթի նոսրացման համար: Բացի դրանից, Իսլամական Հանրապետությունն աջակցություն Է ցույց տվել հարավամերիկյան գործընկերոջն այն բանում, ինչ վերաբերում Է նավթավերամշակման արգասիքներին եւ պահեստամասերին, ինչպես նաեւ ուղարկել Է ինժներներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: