Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

ԱՆ ռեգիստրի գործառույթը նաև փաստաբաններին փոխանցելու գործընթացը կբարեփոխվի և կնպաստի ներդրումներին

Այսօր՝ ապրիլի 29-ին, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փաստաբանական գրասենյակների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մասնագետները ներկայացրել են Պետռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթները փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակների կողմից իրականացնելու կարգը և պայմանները:

Կառավարության որոշման համաձայն՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները կարող են իրականացնել նաև այն փաստաբանական գրասենյակները և փաստաբանները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում տարեկան առնվազն 30 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեն և գործունեություն են իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում։

Համապատասխան պայմանագրի կնքումից հետո փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակի աշխատողն անցնում է վերապատրաստման դասընթացներ, ստանում մուտքանուն և գաղտնաբառ՝ տեղեկատվական համակարգ մուտքն ապահովելու համար։

Փոխնախարար Մինասյանը հանդիպման ընթացքում նշեց, որ չնայած իրականացվող վերապատրաստման դասընթացներին՝ այնուամենայնիվ հետագա աշխատանքի ընթացքում հանդիպում են համակարգում մուտքագրման ենթակա այնպիսի գործեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս օպերատորի գործառույթներ իրականացնողները հանդիպում են դժվարությունների, որոնց լուծման նպատակով կապ է հաստատվում Գործակալության տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տարածքային սպասարկման գրասենյակների համակարգման բաժնի պետերի հետ։

Ըստ այդմ՝ կարևորելով իրականացվող պատվիրակման գործընթացը՝ որպես հանրային-մասնավոր հատված համագործակցության դրսևորում և ներդրումների խթանման նպատակ հետապնդելով՝ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպումը, որի նպատակն է՝

 այն փաստաբանական գրասենյակների համար, որոնք արդեն իսկ իրականացնում են սպասարկման գրասենյակի գործառույթներ՝ ևս մեկ անգամ վերհիշել վերապատրաստման դասընթացին ստացած տեղեկությունները,
 այլ անձանց համար՝ ներկայացնել սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման, ինչպես նաև ամենահաճախ պահանջվող ծառայությունների համար դիմումները մուտքագրելու կարգը։

Հանդիպման առաջին հատվածում Պետռեգիստրի գործակալության կողմից հակիրճ ներկայացվեց e-register տեղեկատվական համակարգը, սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման նպատակով պայմանագրի կնքման կարգը, ինչպես նաև առավել հաճախ մատուցվող ծառայությունների իրականացման հերթական քայլերը, լրացման ենթակա դաշտերը։

Հանդիպման երկրորդ հատվածում տեղի ունեցավ հարցուպատասխան, հանդիպմանը ներկա՝ փաստաբանական համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի շարք գործնական խնդիրներ, որոնց մի մասի վերաբերյալ տեղում կոնսեսուսային լուծում տրվեց, մի մասն էլ գույքագրվեց՝ Նախարարության գործունեության օրակարգում ներառելու նպատակով:

Փաստաբաններն առաջարկեցին սպասարկման գրասենյակների գործառույթների պատվիրակման արդյունքում օպերատորներին տրամադրել մի քանի օգտագործող ունենալու հնարավորություն, որի մասով փոխնախարար Մինասյանն ընդգծեց, որ կքննարկվի նվազ վճարներով նման հնարավորության առավել մոտ ժամկետներում նախատեսման տարբերակը: Նշվեց, որ խնդիրը կդիտարկվի թվայնացման գործընթացի համատեքստում և պայմանագիր կնքող ընկերությանը մի քանի օպերատոր գրանցելու հնարավորություն կտրվի: Փոխնախարարն ընդգծեց, որ նման կերպով՝ թվային տեխնոլոգիական լուծումների շնորհիվ կկանխարգելվեն նաև մի շարք գործնական ռիսկեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում