Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հյուրընկալել է Արցախի կառավարության անդամներին՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Քննարկել են Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրների լուծման ուղիները:




































