Sunday, 21 06 2026
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը

Ազատության պողոտայում ոստիկանը տրանսպորտային միջոց է վնասել․ ի՞նչ խախտումներ է գրանցել ՄԻՊ-ը

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ՝ Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել արգելանքի վերցված թվով 46 անձանց հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:

Արձանագրվել է նաև, որ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել թվով 5 անչափահաս անձինք, որոնցից մեկը մինչև 16 տարեկան: Պաշտպանի աշխատակազմի միջամտությամբ վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել և նա անմիջապես ազատ է արձակվել:

Հրապարակված տեսանյութերի և ոստիկանության բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են անձանց առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու, և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր:

Այս հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ինչպես այսօրվա, այնպես էլ նախորդիվ տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ վարչական ձերբակալման ու բերման ենթարկելու այս խնդրահարույց պրակտիկան ունի լայն տարածում: Այն կիրառվել է ակցիա իրականացնող անձանց նկատմամբ:

Այս պրակտիկան պետք է բացառվի. վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները:

Բացի դրանից՝ Ազատության պողոտայում իրականացված ակցիայի ընթացքում արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից անձի տրանսպորտային միջոցը վնասելու մեկ դեպք:

Ոստիկանության բաժիններում արձանագրվել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր, այդ թվում՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրականցված այցի շրջանակում արձանագրվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով վարչական ձերբակալման ենթարկված անձը ազատ է արձակվել, սակայն գրանցամատյանում բացակայել է նրան ազատ արձակելու ժամի վերաբերյալ համապատասխան գրառումը, այն դեպքում, երբ անձը ենթադրաբար ծանոթացվել և իր ստորագրությամբ հաստատել է կատարված գրառումների իսկությունը:

Արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Սոցիալական ցանցի ու մամուլի հրապարակումների մշտադիտարկման առաջին արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դերակատարները՝ թե իշխող և թե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց քաղաքական օրակարգը սատարող հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձինք օգտագործում են խիստ դատապարտելի, երբեմն ծայրահեղ սադրիչ բառապաշար, հանրությանը դիմում են վտանգավոր կոչերով։

Հանրային ու քաղաքական պատասխանատու դերակատարներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անպատասխանատու, հանրության շրջանում ներքին բախման տանող վտանգավոր ու անօգտակար խոսույթից, առաջարկում ենք կոնկրետ հարցերի շուրջ մասնագիտական ու հանրային քաղաքակիրթ քննարկումներով զբաղեցնել հանրային օրակարգն ու իրենց ընտրողներին։

Բացի այս, զանգվածային լրատվության միջոցների կողմից քաղաքական գործընթացները լուսաբանող նյութերի ներքո տարածվում են ծայրահեղ վտանգավոր քննարկումներ, այդ թվում՝ կեղծ օգտատերերի ակտիվ մասնակցությամբ, արվում են ատելություն գեներացնելու և երբեմն էլ բռնության չքողարկված կոչեր։

Խիստ կարևորելով զանգվածային լրատվության միջոցների դերը հանրությանը մասնագիտական, որակյալ ու ճշտված տեղեկություն տրամադրելու առաքելությունը, ինչպես նաև հանրային խոսույթում բևեռացված ու ատելության խոսքի մակարդակն իջեցնելու ու փաստարկված քննարկումներ խթանելու գործելակերպերը, անհրաժեշտ է, որ նյութերի ներքո ծավալվող նմանատիպ մեկնաբանությունները հեռացնելու համար զանգվածային լրատվության պատասխանատուների կողմից միջոցներ ձեռնարկվեն և բավարար ռեսուրսներ հատկացվեն։

Սոցիալական մեդիայի տիրույթում ևս, լսարան ունեցող օգտատերերին Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում հեռացնել իրենց գրառումների ներքո ծավալվող ատելության ու բռնության (երբեմն անգամ իբրև կատակ ներկայացվող) գրառումներն ու կոչերը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են 24 ժամյա ռեժիմով մշտադիտարկումների իրականացումը, այդ թվում՝ ծայրահեղ ու վտանգավոր խոսքի դրսևորումների մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում