Վարչապետի վերջին հայտարարություններից հետո քննարկման առարկա է արդեն դարձել ընդհուպ ադրբեջանի կազմում Արցախի հետագա գոյությունը։ Խոսենք Արցախի կարգավիճակի որոշման ու զարգացումների իրավական կողմի մասին։ Սկսենք արցախահայերի ճակատագրի հետ կապված ռիսկերից ու կենսարար իրավունքների ապահովումից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանի հետ:
Վերջինս իր մտահոգությունն հայտնեց, որ պատերազմից հետո մեր երկրում իրավական անգործություն է, մինչդեռ ԱԳՆ-ում պետք է ունենայինք 24 ժամ աշխատող մարդիկ, որոնք պատերազմական հանցագործությունը դրոշակ կսարքեին․ «Հայաստանում սկսված պրոցեսներում չկա մի ուժ, որ հասկանանք՝ Արցախի հարցով ինչ են ուզում: Նման անգործությունը հանգեցնելու է նոր «Փարուխների», Սյունիքում զարգացումների»: