Monday, 29 06 2026
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, Մոսկվայի կողմից ստեղծված և ֆինանսավորված հատուկ օպերացիա է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը /Պրահա/

 Պարոն Առաքելյան, ընդդիմությունը Իջևանից մեկնարկել է «արժանապատիվ քաղաքացիների» երթը, դրանից առաջ էլ  Ազատության հրապարակում անցկացնում, նստացույց, հացադուլ և բոլորին համախմբվելու կոչեր է անում: Ինչպե՞ս եք գնահատում նրանց գործողությունները և արդյոք հանրային համախմբում պատկերացնո՞ւմ եք այս քաղաքական ուժերի և առաջնորդների շուրջ:

Ճիշտն ասած, ինձ մոտ գնալով էլ ավելի է ամրապնդվում այն տպավորությունը, որ այն, ինչ կատարվում է, դա Ռուսաստանի կողմից ստեղծված և ֆինանսավորված հատուկ օպերացիա է: Փառք Աստծո, որ դեռ ռազմական չէ, ինչպես Ուկրաինայում: Ակնհայտ է, որ Հայաստանում փորձ է արվում քաղաքական իրավիճակը ապակայունացնել, որպեսզի հետագայում, ինչպես դա արվեց Ղազախստանում, իբրև հնարավոր տարբերակ Հայաստան մտցվեն ՀԱՊԿ-ի, այսօպես ասած, խաղաղապահ ուժերը, որոնք կապահովեն այն կարգավիճակը, որը պահանջում է Կրեմլը: Դեռ երեկ թվում էր՝ դա շատ տրվյալ, պոպուլիստական գործողություններ են, բայց այսօր անձամբ ինձ մոտ ստեղծվում է նման տպավորություն: Եթե նկատեցիք, այդ ամենը կազմակերպվում է հենց այն օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Մոսկվայում պետական այցով: Բայց ինչպես տեսնում եք, կազմակերպիչները բացի տարբեր հեծանվորդների հետաքրքրությունից, ուրիշ որևէ ժողովրդական արձագանք դեռ չեն ստացել: Համոզված եմ՝ չեն էլ ստանա:

Հանրությունը, ըստ Ձեզ, կարո՞ղ է համախմբվել այդպիսի առաջնորդների շուրջ՝ հաշվի առնելով, որ նրանցից մեկը ԱԱԾ նախկին տնօրեն է, մյուսը ՀՀԿ-ն է, երրորդը Ռոբերտ Քոչարյանն իր համախոհներով:

Իսկ ովքե՞ր են այդ լիդերները. Մեկը Ռուսաստանի ФСБ-ի դպրոցն ավարտած, իրեն չեկիստ անվանող, «Крым наш» կարգախոսով մի անձնավորություն է, որի հետևում կանգնած են երկու նախկին նախագահներ, որոնք ժամանակին կոմունիստական կուսակցության պրոպագանդայի բաժնի աշխատակիցներ են: Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի կոմկուսի պրոպագանդայի բաժնի վարիչ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր աշխատակիցն էր: Իսկ մնացած իրենց սխպասարկող հռետորները նույնիսկ պարզաբանման կարիք չունեն: Եվ այդ անձնավորությունները փորձում են փողոց հանել այն ժողովրդին, որը 2018-ին հեղափոխություն արե՞ց: Կարծում եմ՝ իրենք էլ են հասկանում, որ դա անհնար է: Այնուամենայնիվ իրենք այդ պրոցեսը կշարունակեն, որպեսզի իրենց վարձատուին ցույց տան, որ աշխատանք է արվում, և գուցե ոչ այսօր, այլ վաղը իրենք իրենց առջև դրած ինչ-որ մի նպատակի կհասնեն: Համոզված եմ՝ հայ ժողովուրդը շատ լավ է հիշում, թե ովքեր էին չեկիստները և ինչ արեցին նրանք հայ մտավորականության հետ 1930-ականներին, թե ովքեր էին բոլշևիկները, կոմունիստները, որոնք ցաքուցրիվ արեցին հայկական հողերը, որոնց մի մասն այսօր գտնվում է Թուրքիայում, մյուս մասը՝ Ադրբեջանի կազմում է:

Սփյուռքում ի՞նչ կարծիք ունեն այս իրավիճակում փողոցային պայքարի վերաբերյալ:

Ճիշտն ասած, Սփյուռքում այնքան նրանով չեն մտահոգված, որ ինչ-որ մեկը Ազատության հրապարակում վրան է խփել և ժամանակ առ ժամանակ հեծանիվ է քշում, այլ նրանով, թե ինչ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի սահմաններին ու Արցախում, նաև այդ ամենի հնարավոր կարգավորման ճանապարհային քարտեզը և ամենակարևորը՝ դրա գինը: Արևմուտքում բնակվող մեր հայրենակիցները պարզ տեսնում են, թե ինչ քայլերի կարող է այսօր դիմել Ռուսաստանը, քանի որ բոլորի աչքի առաջ Ուկրաինայի ողբերգությունն է: Ռուսաստանը ձգտում է էլ ավելի խորացնել իր համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ պատժամիջոցների հետևանքով ստեղծված իրավիճակում, այդ թվում զոհ տալով Հայաստանի և Արցախի շահերը: Արևմուտքի Սփյուռքը, համոզված եմ՝ պատրաստ է անել ամեն ինչ, որ Հայաստանը պոկվի այսօրվա Ռուսաստանի և Կրեմլի ճանկերից, բայց դրա համար հենց Հայաստանում պետք է այդ ձգտումն ու կամքը լինի: Հուսանք, որ հայ իշխանավորները գիտակցում են, թե ինչ հսկայական ճահիճի մեջ կարող են գցել Հայաստանը՝ մնալով Ռուսաստանի կողքին:

Ըստ էության մի կողմից մենք ունենք իշխանություն, որը շատ հարցերում լրջագույն ձախողումներ ունի, մյուս կողմից ունենք այն ընդդիմությունը, որը ունենք: Այս իրավիճակում, ի վերջո, ինչպես պետք է առկա խնդիրներին լուծումներ տալ:

Եթե խոսքը Հայաստանի և Արցախի ապագայի մասին, ապա ես համոզված եմ, որ Հայաստանը պետք է սերտ համագործակցի արևմտյան կառույցների հետ՝ ԵՄ, ՆԱՏՕ, ԵԽ և այլն, որպեսզի կարողանա բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք մեր երկիրն այսօր ունի, Արցախի հարցը ներառյալ և պահանջի հնարավոր ռացիոնալ լուծման հնարավորություններ, որոնք Արևմուտքը՝ ելնելով ժողովրդավարական գաղափարներից, կարող է առաջարկել: Մենք պետք է կարողանանք օգտագործել այն իրականությունը, որ Հայաստանը ժողովրդավարական, ազատ պետություն է՝ ի տարբերություն Ադրբեջանի: Այն գաղափարը, որ Արցախը, որտեղ իշխանությունն արդեն 30 տարվա ընթացքում 5 անգամ փոխվել է, պետք է ավտորիտար պետության կազմում լինի, պարզապես անընդունելի է: Մենք պետք է բացատրենք և ապացուցենք Արևմուտքին, որ մեր երկիրը իրենց հետ միասին նույն ժողովրդավարական արժեքներն ունի, և ազատ Արցախը երբեք դիկտատուրայի մաս չի կարող կազմել: Կարծում եմ՝ դա է հիմնական թեզը, որով մենք պետք է առաջնորդվենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում