ՀՀ կառավարության վաղվա նիստում գործադիրը հավանություն կտա Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության զարգացման հայեցակարգին:
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ոչխարաբուծության զարգացման խթանման և ոչխարների մթերատվության բարձրացման համար համապատասխան գենոֆոնդի ձևավորման, ինչպես նաև հանրապետությունում ոչխարների գլխաքանակի համամասնական աճի ապահովման անհրաժեշտությամբ` այն հասցնելով բնատնտեսական ներուժի համապատասխան և բնապահպանական առումով անվնաս մակարդակի:
Ներկայումս հանրապետությունում ոչխարաբուծությունը զարգանում է իր արտադրատնտեսական իրական հնարավորությունների 25-30%-ի սահմաններում, մինչդեռ այն` ցածր ռիսկայնության, առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման և ցածր ինքնարժեքով մթերքների արտադրության առումով, բավական հեռանկարային է Հայաստանի Հանրապետության համար: