Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 10.37-ին Կասպից ծովի միջնամասում գրանցվել է երկրաշարժ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի սեյսմիկ ծառայությունը։
Երկրաշարժն ունեցել է 3.8 բալ ուժգնություն և 65 կիլոմետր խորություն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բաքվից 211 կիլոմետր դեպի արևելք։ Բաքվում ցնցումներ չեն նկատվել։










































