«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀՀ
ոստիկանության Ճանապարհային ոստիկանության գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Արամի Կարախանյանի դեմ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ 57 միլիոն դրամի բենզինի յուրացման կասկածանքով։
Մեր աղբյուրը նշում է, որ Կարախանյանը
Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի հովանավորյալներից է, և չի բացառվում, որ յուրացումը կատարվել է վերջինիս գիտությամբ։
Ստեփան Կարախանյանը ձերբակալությունից խուսափելու համար տեղափոխվել է հիվանդանոց՝ պատճառաբանելով, թե շաքարն է բարձրացել։ Սակայն մեր տեղեկություններով՝ որոշումը կայացված է, և ժամերի ընթացքում Կարախանյանը բերման կենթարկվի։