Այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Արևմուտքի հետ համագործակցությունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Ղուկասյանի խոսքով՝ Միութենական պետության կազմ մտնելը Փաշինյանի համար դառնում է այլընտրանք չունեցող ռազմավարական որոշում․ «Պուտինի պլանը այն է, որ ուժի ճանապարհով Ուկրաինան բերի միութենական պետություն, իսկ Ադրբեջանին ու Հայաստանին ԼՂ հարցով»:
Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի «սերժացում» է գնում․« Փաշինյանը ձգտում է հավերժ իշխանության»: