Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Հայոց ցեղասպանության դասավանդման նախագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում

Ապրիլի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանության դասավանդման համար Կոնգրեսի գրադարանին 10 միլիոն դոլար հատկացնելու նախագիծը, որն առաջ էր մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից։ Վերջինիս ջանքերով Ներկայացուցիչների պալատի առավել քան հիսուն անդամներ միացել էին նախաձեռնությանը, որը ներկայացվել էր կոնգրեսականներ Ք․ Մալոնիի և Գ․ Բիլիրակիսի կողմից։ Հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է տասը միլիոն դոլարի հատկացում Կոնգրեսի գրադարանին՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Օսմանյան Թուրքիայում պետական բարձրագույն մակարդակում ծրագրված և իրականացված զանգվածային սպանությունների, տեղահանության, մշակութային բնաջնջման, ինչպես նաև հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեացիների և մարոնիտների աքսորի վերաբերյալ ամերիկացիներին կրթելու համար։

Անդրադառնալով նախագծին՝ կոնգրեսական Մալոնին ասել է․ «Ինչպես ասում են, եթե

պատմությունից դասեր չքաղենք, մենք դատապարտված ենք կրկնելու այն։ Այդ իսկ պատճառով ես հպարտ եմ ներկայացնելու Հայոց ցեղասպանության կրթական օրենքը՝ Հայոց ցեղասպանության սարսափներն ու դասերը ճշգրիտ և արդյունավետ ուսուցանելու համար: Կոնգրեսի երկու պալատներն էլ, ճնշող երկկուսակցական մեծամասնությամբ, քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին, իսկ անցած տարի նախագահ Բայդենը հասկացրեց, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն է, որ այդ սիստեմատիկ սպանությունները ցեղասպանություն են: Հրամայական է, որ մենք այժմ ապահովենք ամերիկացիներին անհրաժեշտ ռեսուրսներ՝ սովորելու և սովորեցնելու այս վայրագության մասին»:

Կոնգրեսական Բիլիրակիսն էլ իր հերթին նշել է․ «Մարդկային ցեղի մեր ամենամութ պահերը եկան այն ժամանակ, երբ նրանք, ովքեր լավագույնս տեղյակ էին եղելությունից, լուռ կանգնած էին՝ արդարացնելով իրենց պասիվութունը և թույլ տալով, որ տիրեն անարդարությունն ու հալածանքը: Մենք պետք է ճանաչենք անցյալի վայրագությունները, որպեսզի հուսանք, որ ապագայում դրանք կկանխենք: Այս նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկը կրթությունն ու իրազեկումն է, այդ իսկ պատճառով ես հպարտ եմ Քերոլին Մալոնիի հետ համատեղ ներկայացնել Հայոց ցեղասպանության կրթական օրենքը»:

Մեկնաբանելով օրենսդրական նախաձեռնության ներկայացումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նկատել է․ «Սպիտակ տան և Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ապահովումից հետո՝ մենք այժմ պետք է ապահովենք, որ Ամերիկայի դպրոցական երեխաներին ուսուցանվեն հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեցիների, մարոնինտերի և այլ քրիստոնյաների դեմ ուղղված հանցագործության պատմական դասերն ու այսօրվա հետևանքները։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատելու է կոնգրեսականներ Մալոնիի և Բիլիրակիսի, ինչպես նաև նրանց միացած կոնգրեսականների հետ՝ այս նախագիծն առաջ տանելու համար: Մենք հանձնառու ենք ապահովել արդար հանգուցալուծում Թուրքիայի հանցագործությունների բոլոր զոհերի համար՝ անցյալում և ներկայում»:

Հիշեցնենք՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձևավորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպությունների կոալիցիա, որում ներառված կազմակերպությունների թիվն անցնում է մեկ տասնյակից՝ ներառելով հունական, ասորական, քրդական, հրեական և այլ կազմակերպություններ: Այդ կազմակերպությունները նույնպես ակտիվորեն աջակցում են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության դասավանդման համար ֆինանսական հատկացման նախագծին։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքներ իրականացնել, որպեսզի այս նախագծի օրենսդրական ողջ գործընթացը Կոնգրեսի երկու պալատներում հնարավորինս սահուն ընթանա և ներկայացվի նախագահ Բայդենի հաստատմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում