Փաստաթուղթը բալանսավորված է, չնայած որոշ մտահոգիչ դրույթների, Հայաստանի համար կարող է լինել աշխատանքի ելակետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Ըստ վերլուծաբանի` Ռուսաստանը համաձայն այդ հայտարարության պետք է պատասխանատվություն ստանձնի Հայաստանի համար. «Այս հայտարարությունը արտացոլում է այսօրվա աշխարահակարգային իրողությունները: Մեզնից է կախված` այս փաստաթուղթը կլինի աշխատանքային ելակետ, թե մահակ Հայաստանի գլխին: Չպետք է ագրեսիվ Ռուսաստանի երախի առաջ դնել Հայաստանին»:
Վերլուծաբանը նկատել է, որ Ադրբեջանը և հայաստանյան որոշ շրջանակներ Փաշինյանի մոսկովյան այցը օգտագործում են ընդդեմ Հայաստանի: