Ռուսաստանն իր շուրջ վակուումը փորձում է կոմպեսացնել Հայաստանի միջոցով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Զոհրաբ Գևորգյանը:
Պատմաբանը կարծում է, որ եթե այս հայտարարությունն ընդունվեր ուկրաինական պատերազմից առաջ կարելի էր համարել միութենական պետության մաս կազմելու նախամեկնարկ․ «Զավեշտ է՝ ՌԴ-ն Հայաստանն ու Ադրբեջանը դնում է նույն դաշնակցային տրամաբանության մեջ: Հայտնվել ենք «գոդոյին» սպասելու իրավիճակում, որն այս դեպքում Պուտինն է»:
Անդրադառնալով ընդդիմության ակցիաներին, պատմաբանը նկատեց․ «Զարմանում եմ, երբ այս ճակատագրական պահին ընդդիմությունը մանկապարտեզի մակարդակի թեզեր է շրջանառում: Հանրության մոտ պետք է լինի ուլտիմատում՝ ինքնիշխանության կորուստը իմ դիակի վրայով»:







































