Friday, 07 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա

Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքը կտրուկ նվազել է

Մարտին ԵՄ չորս առանցքային շուկաներում, ռուս-ուկրաինական պատերազմի և մատակարարումների խափանումների համատեքստում, մարդատար ավտոմեքենաների վաճառքները շարունակել են նվազել՝ Իսպանիայում՝ 30,2%-ով, Իտալիայում՝ 29,7%-ով, Ֆրանսիայում՝ 19,5%-ով, Գերմանիայում՝ 17,5%-ով։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 20-ին, հայտարարել է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան (ACEA): Մեկ ամսում Եվրամիությունում վաճառվել է ընդամենը 844․187 ավտոմեքենա (-20,5%)։

Առաջին եռամսյակի արդյունքները նույնպես հիասթափեցնող են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նոր մեքենաների գրանցումը նվազել է 12,3%-ով։ Ընդհանուր առմամբ, հաշվառվել է 2․245․976 ավտոմեքենա։ Նվազում նկատվել է բոլոր չորս երկրներում՝ Իտալիայում (-24,4%), Ֆրանսիայում (-17,3%), Իսպանիայում (-11,6%) և Գերմանիայում (-4,6%)։ Վաճառքի անկում է գրանցվել նաև 2021թ: Այն բացատրվում էր հիմնականում գլոբալ համաճարակի համատեքստում կիսահաղորդիչների պակասով։

Այսպիսով, 2021 թվականի սեպտեմբերին Եվրամիությունում վաճառվել է 700 հազարից մի փոքր ավելի նոր ավտոմեքենա, որն այս ամսվա նվազագույն ցուցանիշն է 26 տարվա ընթացքում։ Հիմնական խնդիրը մատակարարման շղթաների խափանումն է։ Միկրոչիպերի խոշորագույն արտադրողները Ասիայում են, մասնավորապես՝ Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Չինաստանում։ Ավտոարտադրողները երկար ժամանակով դադարեցրին արտադրությունը 2020 թվականի գարնանը՝ կորոնավիրուսի լոքդաունի պատճառով։ Սա խախտեց մատակարարման հաստատված շղթաները, քանի որ Ասիայում չիպերի մատակարարները պատրաստ չէին ավտոարտադրողների կողմից պահանջարկի՝ համեմատաբար արագ վերականգնմանը և չկարողացան հարմարեցնել իրենց արտադրական ծրագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում